(010) 303-300

NATIONAL UNIVERSITY OF ARCHITECTURE AND CONSTRUCTION OF ARMENIA

University with a 100-Year History

The armenian-lithuanian friendship will be celebrated with song and dance

Այսօր աշխատանքային այցով մեր համալսարանում գտնվող Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը քննարկման մի շարք թեմաներից առանձնացրեց մշակութային այն մեծ իրադարձությունը, որը նվիրված է Հայաստանի և Լիտվայի դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակին:

Դեսպան Պետրիկասը տեղեկացրեց, որ այդ առթիվ, մայիսի 21-ին Երևանի փողոցներում երաժշտական տոն կլինի: Նրա խոսքերով, այս ավանդույթը Լիտվայում 10 տարվա պատմություն ունի և հուսով է, որ Երևանում նույնպես այն տարածում կգտնի: Այդ օրը՝ ժամը 16:00-ից մինչև 20:00-ն, Հյուսիսային պողոտան, Ազատության և Շառլ Ազնավուրի անվան հրապարակները ողոված կլինեն տարբեր գործիքների վրա պրոֆեսիոնալ և սիրողական մակարդակի նվագող երիտասարդներով ու երեխաներով:

Իսկ արդեն հայ-լիտվական բարեկամության 25-ամյակին նվիրված պաշտոնական համերգը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կմեկնարկի ժամը 20:00-ին՝ հայ և լիտվացի հայտնի երաժիշտների մասնակցությամբ:

03.03.16