Université Nationale d'Architecture
et de Construction D'Arménie

Université ayant l'accréditation européenne

Université Nationale d'Architecture
et de Construction D'Arménie

Université ayant l'accréditation européenne

Les Françaises Ont  Proposé Des Moyens De La Revitalisation Du Site Historique

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, մարտի 24-ին կազմակերպվել էր «Պատմական միջավայրի վերակենդանացում՝ հնի ու նորի համադրմամբ (IACOBUS)» ծրագրի և մրցույթի ներկայացումը՝ ՃՇՀԱՀ-ում իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնող ֆրանսիացի երկու երիտասարդ ճարտարապետներ՝ Աստրիդ Դյումայի և Ֆանտին Պենգոյի մեկնաբանմամբ:

IACOBUS մրցութային ծրագիրը մեկնարկել է 1995թ-ին, իսկ այս տարի անցկացվում  է արդեն թվով 22-րդ մրցույթը: Մրցույթի կանոնների համաձայն՝ դիպլոմային նախագծերն իրականացվում են մի երկրում, իսկ պաշտպանությունը՝ մեկ այլ:

IACOBUS ծրագրին մասնակցում էին Իսպանիայի Կորունայի համալսարանի, Գերմանիայի Ռեգենսբուրգ համալսարանի, Ֆրանսիայի Կլերմոն Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները: Ուսանողների մշակած նախագծերը նրանց դիպլոմային ավարտական աշխատանքներն էին:

Աստրիդ Դյումայի և Ֆանտին Պենգոյի ներկայացրած նախագիծը նպատակ էր հետապնդում նորագույն լուծումներով վերակազմավորել քաղաքի կենտրոնում գտնվող պատմական բանտի մասնաշենքը, որն իր մեջ ներառելու է սրճարան, ՍՊԱ կենտրոն և ժամանցի գոտի: Նախագիծը միտված էր պատմամշակութային արժեքների, հիշողությունների և ժառանգության պահպանմանը` հնի ու նորի համադրությամբ, քանի որ, ինչպես նշեցին ուսանողուհիները, ծրագիրը նպաստում է նաև միջմշակութային փոխանակումներին և մշակութային արժեքների պահպանմանը:

Ներկայացմանը հաջորդած ակտիվ հարց ու պատասխանը վկայեց, որ թեման հետաքրքիր և հոգեհարազատ էր ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և հանդիպում-քննարկմանը մասնակցող հյուրերի համար:

28.03.17

345 total views, 1 views today