(010) 303-300

Շինարարության ֆակուլտետ

Շինարարության ֆակուլտետը ՃՇՀԱՀ առանցքային ֆակուլտետներից է: 1921-1930 թթ. Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետը, որից սկիզբ է առնում շինարարական մասնագիտությունը, մասնավորապես ճարտարագիտաշինարարականը, գլխավորում էին դեկաններ Դավիթ Զավրիկյանը (1921-1922 թթ.), Գրիգոր Շիրմազանյանը (1922-1923 թթ.), Զեբեթ Խոջանեթյանը (1924 թ. հունվարից մինչև սեպտեմբեր), Նիկողայոս Բունիաթյանը (1924-1925 թթ.), Արշակ Տոնյանը (1925 -1929 թթ.), Հովհաննես Նավակատիկյանը (1929-1930 թթ.):

1930 թ. հուլիսի 16-ից Շինարարական ինստիտուտի տնօրեն նշանակվեց Միքայել Մազմանյանը: 1931 թ. հունվարից Ճարտարապետաշինարարական ֆակուլտետի դեկան նշանակվեց Հարություն Զաքյանը, Հիդրոտեխնիկական ֆակուլտետի դեկան՝ Աշոտ Մելիքջանյանը (1938 թ.), իսկ 1933 թվականից Շինարարական ֆակուլտետը գործում էր իր ստեղծած բազայի հիման վրա Պոլիտեխնիկական ինստիտուտի կազմում: Հաջորդ տարիներին՝ 1932 թվականից մինչև 1937 թվականը, Շինարարության ֆակուլտետի դեկան նշանակվեցին Նիկոլայ Վլասյանը, Եղիշե Համբարձումյանը, Գուրգեն Օգանեզովը, Հարություն Զաքյանը, Թորգոմ Խաչատրյանը: 1936/1937 թթ. ուստարում «Արդյունաբերական և քաղացիական շինարարություն» մասնագիտության հետ մեկտեղ Շինարարական ֆակուլտետի կազմում վերականգնվեց «Հիդրոտեխնիկական շինարարություն» մասնագիտությունը: 1938 թ. վերակազմավորումից հետո Շինարարության ֆակուլտետի դեկան է նշանակվել Վարազդատ Հարությունյանը, իսկ Հիդրոտեխնիկական ֆակուլտետի դեկան՝ Գուրգեն Արարկցյանը (1939 թ. և 1943-1944 թթ.): 1939 թ. նոյեմբերից այդ երկու ֆակուլտետի հերթական միավորումից հետո Շինարարական ֆակուլտետի դեկան է նշանակվել Ավետիք Տեր-Իսրայելյանը,

Զավեն Գյուլխանդանյանը, Խաչատուր Մաշինյանը, Սիմոն Հովնանյանը, Ավետիք Տեր-Իսրայելյանը և Գրիգոր Պետրոսյանը: Հիդրոտեխնիկական ֆակուլտետի դեկանի պաշտոնում աշխատել են Վաղարշակ Հովսեփյանը (1952-1954 թթ.), Թորգոմ Խաչատրյանը (1954-1959 թթ.):

1972 թ. Շինարարական ֆակուլտետի բազայի վրա կրկին ստեղծվեց Ճարտարապետաշինարարական ֆակուլտետը, որն ընդգրկվում էր «Ճարտարապետություն», «Արդյունաբերական և քաղացիական շինարարություն», «Շինարարական իրերի և կոնստրուկցիաների արտադրություն», «Էկոնոմիկա և շինարարական կազմակերպություն» մասնագիտությունները և ինժեներաշինարարական ֆակուլտետը, որն իր հերթին ներառում էր «ՀԷԿ-ի և ջրային կառույցների հիդրոտեխնիկական շինարարություն», «Ջերմագազամատակարարում և օդափոխություն, կոյուղի և ջրամատակարարում, կամուրջներ և թունելներ, ավտոմոբիլային ճանապարհներ» մասնագիտությունները: Ճարտարապետաշինարարական ֆակուլտետի դեկան է ընտրվել Գուրգեն Աբովյանը, իսկ ինժեներաշինարարական ֆակուլտետի դեկան՝ Մարտունի Պողոսյանը: 1980 թվականից մինչև 2013 թվականը ֆակուլտետը գլխավորել են  Գուրգեն Աբովյանը, Արմեն Աղալյանը, Ռոբերտ Ավետիսյանը, Հրանտ Պողոսյանը, Հրանտ Խաչիկյանը (1974-1984 թթ.), Վլադիմիր Հակոբյանը, Ալբերտ Մարգարյանը, Ռազմիկ Փետեոտյանը:

Բացի վերը նշված ֆակուլտետներից՝ դրանց հետ միասին տարբեր ժամանակներում գործում էին ֆակուլտետներ՝ Ավտոճանապարհային (դեկան՝ Էմանուել Խուդաբաշյան, 1938 թ.), Երեկոյան շինարարական (դեկան՝ Գևորգ Հակոբյան, 1956-1977 թթ.), Հեռակա շինարարական (դեկան՝ Ռուդոլֆ Եփրեմյան, 1989 -1990 թթ., 1996-2013 թթ.), Շինարարության տեխնոլոգիայի (դեկան՝ Ալբերտ Ասիրյան, 1993-2010 թթ.), Տրանսպորտային շինարարության (դեկան՝ Ռոբերտ Ազոյանը, 1993-2011թթ.):

2013 թ. բոլոր շինարարական մասնագիտությունները միավորվեցին ընդհանուր Շինարարության դեպարտամենտում, ներկայումս՝ Շինարարության ֆակուլտետում, որի դեկանն ընտրվեց Պետրոս Համբարձումյանը, 2017 թվականից մինչև 2021 թվականը՝ Դավիթ Գրիգորյանը: 2020 թվականից ֆակուլտետը ղեկավարում է Արամ Սահակյանը: 

Շինարարության ֆակուլտետում ներառված են հետևյալ մասնագիտությունները (կրթական ծրագրերը)՝ բակալավրիատում՝

  • Շենքերի և կառուցվածքների մոդելավրումմ, նախագծում, շինարարություն,
  • Ինժեներական համակարգերի մոդելավորում նախագծում, կառավարում:

Մագիստրատուրայում՝

Այժմ ֆակուլտետի կազմում ընդգրկված են հետևյալ ամբիոնները՝ իրենց լաբորատորիաներով՝

1921 թվականից սկսած՝ Շինարարական ֆակուլտետի շրջանավարտների թիվըգերազանցում է 2000-ը: Շինարարության ֆակուլտետի շրջանավարտները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ջրամբարների, ջրագծերի, պատնեշների, մետրոյի, կամուրջների և թունելների, ճանապարհների, քաղաքացիական և արդյունաբերական շենքերի, ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի, ԱԷԿ-ի և այլ յուրօրինակ շինությունների լայնածավալ նախագծման, շինարարության և շահագործման աշխատանքներում ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրա սահմաններից դուրս: Ֆակուլտետի շրջանավարտները գիտահետազոտական, նախագծման, շինարարական կազմակերպություններում, նախարարություններում զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, ունեն դոցենտի, պրոֆեսորի բարձր գիտական կոչումներ, Հայաստանի ազգային և այլ երկրների գիտությունների ակադեմիաների իսկական անդամներ են, նաև ստեղծագործական և պրոֆեսիոնալ միությունների անդամներ:

Բարձր որակավորմամբ մասնագետներ պատրաստելու համար Շինարարության ֆակուլտետում ստեղծված են առավելագույն բարենպաստ պայմաններ: Առաջնորդնվելով նախագծահեն կրթության ապահովման սկզբունքով՝ ֆակուլտետի մասնագիտություններում ընգրկված են հետևյալ համակարգչային ծրագրերը՝ AutoCAD, Python, Geoslop, Civil 3D, BIM, LIRA-SABR, Zulu GIS, Zulu Hidro, Zulu Hidro, EPANET և այլն:

Հետադարձ կապ

0009, ՀՀ, ք. Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք,  2327-2329 աշխատասենյակ

Հեռ.՝ +374 10 54- 41-88, ներքին՝ 493 և 451

Էլ. հասցե.՝  construction@nuaca.am