«Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն» մասնագիտացմամբ ճարտարագետը հանդիսանում է լայն պրոֆիլի մասնագետ, ով կարող է աշխատել ինչպես շինարդյունաբերության ձեռնարկություններում, այնպես էլ շինարարական հրապարակներում՝ որպես պրակտիկ շինարար-կառուցապատող։
Աշխարհում շինարարական նյութերի և պատրաստվածքների արտադրությունը տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է, որի արդյունքում շինանյութերի անվացուցակը խիստ ընդլայնվում է։ Ցանկացած շենքի և շինության երկարակեցությունը, անվտանգությունն ու հուսալիությունը պայմանավորված է ճիշտ ընտրված շինարարական նյութերով, պատրաստվածքներով և կոնստրուկցիաներով։ Շինարարությունում կիրառվող տարբեր ֆունկցիոնալ բնութագրերով բազմաթիվ նյութերի ճիշտ ընտությունն ու կիրառումը՝ կախված շահագործման պայմաններից, կարող են իրականացնել ինժեներ-շինարար-տեխնոլոգները և շինարար-փորձագետները, այսինքն այն մասնագետները, ովքեր ունեն շինարար-տեխնոլոգի և շինարար-փորձագետի որակավորում։
Մասնագիտական բարձր գիտելիքներ հաղորդելու նպատակով ամբիոնին կից ստեղծվեց ուսումնագիտափորձարարական լաբորատորիա, որը հագեցված է ժամանակակից եվրոպական արտադրության սարքերով ու սարքավորումներով։ Այն նպաստում է բակալավրիատում ուսուցանվողների տեսական գիտելիքների ամրապնդմանը՝ լաբորատոր աշխատանքների ժամանակ կատարվող փորձրակումներով, իսկ մագիստրոսներին՝ հնարավորություն է ընձեռնվում իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ։
«Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն» մասնագիտությամբ բակալավրը, կախված մասնագիտական գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները.