(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Շինարարական քոլեջ

           20141229_123400 (1) ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջը / նախկինում Ալ Թամանյանի անվան պետական շինարարական քոլեջը 100 տարեկան է: Մի պատկառելի տարիք, որն անցել է պատանեկություն, բուռն ստեղծագործական կյանք, և ունի հարուստ կենսագրություն:

    Հայ ժողովրդի ճարտարագիտական մտքի ջատագովները 1921 թվականին ձեռնամուխ եղան ստեղծելու առաջին տեխնիկական ուսումնական հաստատությունը, որն արժանացավ կառավարության հավանությանը և 1921 թվականի նոյեմբերի 29-ին Սովնարկոմի որոշմամբ հիմնադրվեց Երևանի ինդուստրիալ տեխնիկումը:

    Ստեղծագործ-շինարար մեր ժողովուրդը, որը դեռ չէր նշել իր պետականության ստացած իրավունքի առաջին տարին, ձեռնամուխ եղավ ստեղծելու միջնակարգ մասնագիտական տեխնիկական կադրերի պատրաստման առաջին դարբնոցը: Այդ մասնագիտության ընտրությունը պատահական չէր: հազարամյակներ առաջ, երբ գրվում էր մեր ժողովրդի ծննդյան վկայականը, նրան շնորհվել էր անուն ազգանուն` Հայ Շինարար:

 

20150128_104747   20150305_123312  20150306_124854

Ֆիրդուսի փողոց N 49, ահա տեխնիկումի առաջին հասցեն` երբեմնի անշուք, երկու սենյականոց  մի տուն, նկուղային հարկով, ուր տեղադրված էր փայտամշակման արհեստանոցը: Փոքր մի տուն, սակայն մեծ խնդիրներ, մեծ հաղթանակներ, այս էր նորաստեղծ ուսումնական հաստատության նշանաբանը, որի ոգին և կազմակերպիչն էր Ալեքսանդր Մելիքյանը` առաջին տնօրենը: Նա մեծ ջանքեր գործադրելով, կարողացավ կարճ ժամանակամիջոցում, կադրերի սղության պայմաններում, իր շուրջը համախմբեց ժամանակի հրամայականին համապատասխանող մասնագետների: Նորաստեղծ տեխնիկումի մանկավարժական կազմի առաջին ներկայացուցիչներն էին Սոֆիա Ասատուրը, Միքայել Վարունցյանը, Խաչատուր Կանանյանը, Բաղադուր Բաղադրյանը, Ֆրիդոն Աղայանը, Իսկուհի Խորոզյանը, Լևոն Ասլանյանը, Արմենակ Մուրադյանը, Տարագրոս Տեր Վարդանյանը: 1921-22 ուսումնական տարում սովորողների թիվը կազմում էր 52 հոգի, նրանց մեծ մասը մանկատներից եկած որբեր էին:

30-ականներին շրջանավարտների մի ամբողջ ջոկատ դարձավ Միութենական և Հանրապետական անվանի գործիչներ, գիտության և տեխնիկայի ջատագովներ` Սամվել Սաֆարյանը, Հովիկ Մարգարյանը, ակադեմիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի պրոբլեմային մեխանիկայի բաժնի վարիչ, Գերագույն խորհրդի նախագահ Նագուշ Հարությունյանը, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսորներ Վարազդատ Հարությունյանը, Արտաշես Մամիջանյանը, գրող պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Սահինյանը, Մոսկվայի Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայի աէրոդինամիկայի ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Ռաֆիկ Մեժլումյանը, ճարտարապետ Հովհանես Հակոբյանը, Խորհրդային Միության գազային արդյունաբերության փոխնախարար Ռուդոլֆ Ասատրյանը, դոկտոր–պրոֆեսոր Պետրոս Տեր Պետրոսյանը, «Երևանշին» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վազգեն Պողոսյանը և շատ արժանի մարդիկ, որոնք եղել են շինարարական տեխնիկումի սաները: 1950 թվականից շինարարական տեխնիկումը մեծ վերլք ապրեց: Այսօր մենք հպարտությամբ ենք նշում այդ թվականների շրջանավարտներ, հնգամարտի աշխարհի քառակի և օլիմպիական խաղերի չեմպիոն Իգոր Նովիկովի, Խորհրդային Միության արտաքին և լիազոր դեսպան Ռ.Օհանջանյանին, Ճարտարագիտության և շինարարության համալսարանի դասախոսներ Շ.Գևորգյանի, Ալ Ալեքսանյանի, Ա.Եփոյանի և շատ արժանավորների անուններ: 1953 թվականին շինարարական տեխնիկումը վերանվանվեց ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի անունով: 1973-ին տեղափոխվեց Նոր Նորքի 5-րդ զանգվածի 1176 տեղանոց տիպային դպրոցական շենք, ուր հարմարությունները անհամեմատ ավելի լավն  էին:

 

 IMG_9637   DSCN3254 IMG_9611

Տեխնիկումը մեծ նվաճումներ ունեցավ, որոնցում մեծ վաստակ ունեն տնօրեններ Արամ Կորկոտյանը, Միքայել Մարկոսյանը, Կարեն Փահլևանյանը, Մարատ Ճուղուրյանը, Տիգրան Պետրոսյանը, Պետրոս Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Խաչատրյանը, Անահիտ Հովհաննիսյանը, որոնք ջանք չեն խնայել սիրելի ուսումնական հաստատության բարգավաճման գործում: Առանձնահատուկ տեղ է գրավում Ռոբերտ Խաչատրյանը, որը ղեկավարելով 26 տարի, ոչ միայն նպաստեց տեխնիկումի առաջընթացին, այլև կարողացավ խավար ու մութ տարիներին պահպանել հարազատ օջախի շունչն ու հոգին:

Տեխնիկումի ուսումնադաստիրակչական բարելավման գործում քիչ չէ նաև բաժնի ղեկավարների դերը`Ասյա Հակոբյանի, Նելլի Բարսեղյանի, Վարազդատ Հակոբյանի, Ալբերտ Գաբրիելյանի: Աշխատանքային այդ ժամանակահատվածը բարձր է գնահատվել համամիութենական և հանրապետական կառավարությունների կողմից: Երևանի շինարարական տեխնիկումը արձագանքեց նաև 1988 թվականի դեկտեմբերի 7-ի արհավիրքին, հումանիտար օգնությամբ ամեն օր մեկնելով Գյումրի: 20 ուսանողից կազմված ջոկատը շուրջ  2 ամիս մնաց այնտեղ, իսկ ամառային արձակուրդին որպես շին ջոկատ, Լենինական մեկնեց 60 ուսանող, որոնք հրաժարվեցին աշխատավարձից և այն փոխանցեցին երկրաշարժից տուժածների հասարակական ֆոնդին: Արցախյան ազատագրական պայքարում իր լուման ունի նաև մեր կոլեկտիվը, որը հանգանակության կարգով մեծ գումար է փոխանցել Ստեփանակերտ: Քոլեջի 5 ուսանող անմահացան մարտի դաշտերում:

1990 թվականին ՀԽՍՀ Նախարարների Խորհրդի և ԽՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության որոշումներով Ալ.Թամանյանի անվան Երևանի շինարարական տեխնիկումի կարգավիճակը վերփոխվեց ակադեմիկոս Ալ Թամանյանի անվան շինարարական քոլեջի: 2004  թվականի հոկտեմբերի 14-ից տնօրեն նշանակվեց քոլեջի վաստակաշատ դասախոս Անահիտ Հովհանիսյանը: 24 տարի շարունակ դասավանդելով և լինելով քոլեջի շունչն ու եռանդ տվող մի մասնիկը, Անահիտ Հովհանիսյանը կարողացավ կարճ ժամանակահատվածում քոլեջի զարգացումն ուղղել դեպի կրթական վերափոխումներ: Դրա վառ ապացույցն է հանդիսանում նոր ուսուցման ռազմավարական ծրագիրը, քանզի ներկայիս շուկան այլ է և ունի իրեն բնորոշ պահանջարկը: Ուսուցման նոր մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը դիտվում է ամբողջ աշխարհում: Դրա մասին են վկայում Լիսաբոնյան, Կոպենհագենյան և Բուլոնիայի պայմանագրերը: Այդ ուղղությամբ քոլեջում կատարվել են ուսումնական պլանների վերանայում, դասախոսական անձնակազմի վերապատրաստում, անգլերենի և համակարգչային ուսուցման որակի բարձրացում: Վերջնամշակման աշխատանքների համար ստեղծվել է մոդուլ  և այդ մոդուլով կազմակերպվել վերապատրաստման աշխատանքներ:

IMG_9630   IMG_9648  20150305_123312

Բազմաբնույթ որակի լիարժեքության ապահովման համար, քոլեջում կատարվել են վերանորոգման աշխատանքներ` ուսանողների համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելու նպատակով, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձվել գործատուների հետ նոր պայմանագրերի կնքմանը և պրակտիկաների անցկացման որակի ապահովմանը:

Ղեկավարման ընթացքում քոլեջի տնօրեն Ա.Հովհաննիսյանը արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն պարգևի և «Ոսկե մեդալ»-ի,  ինչպես նաև ՀՀ վարչապետ «Շնորհակալագրին»:

Քոլեջի գործունեության հիմնական նպատակն է մատուցել ծառայություններ, որոնք վերաբերվում են երկրի այսօրվա կարիքներին և նրա հետագա զարգացմանը, որոնց միջոցով ձևավորվում են մասնագիտական հմտություններ և կարողություններ: Մենք կարևորում ենք ինչպես շրջապատի բարեկարգումը, այնպես էլ հոգու մաքրությունը, բարոյական պատասխանատվությունը: Մեր կարգախոսներից մեկն է` «Եղիր իրավունքիդ տերը, սակայն մի մոռացիր քո պարտականությունները»:

Քոլեջի անցյալը հպարտության զգացումով է լցնում այն մարդկանց հոգիները, որոնք քիչ թե շատ առնչություն են ունեցել քոլեջի գործունեության հետ: Նրա բոլոր տարիների շրջանավարտները պարտքի մեծ զգացումով կատարել են իրենց պարտականությունները, բարձր պահելով հարազատ կրթօջախի պատիվը, որտեղ ստացել են շինարարի առաջին մկրտությունը:

ՀՀ Կառավարության 20.11.2007 թվականի թիվ 1577-Ն որոշման համաձայն Երևանի Ալ.Թամանյանի անվան պետական շինարարական քոլեջ ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է, միացվելով «Ճարտարապետության Եվ Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարան» հիմնադրամին, նպատակ ունենալով հետևելու Բոլոնիայի պայմանագրի շարունակական կրթությանը: Քոլեջում աշխատում են վաստակաշատ և երիտասարդ դասախոսներ, ինչպես նաև վարչական հմուտ աշխատակազմ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում ուսանողներին հաղորդելու համապատասխան գիտելիքներ, կյանքի նոր մարտահրավերներին ընդառաջ գնալու և աշխատաշուկայում մրցունակ լինելու:

Լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան իրենց ուսուցումը շարունակելու ՃՇՀԱՀ-ի համապատասխան մասնագիտության 2-րդ կուրսից  և ցանկության դեպքում սովորելու մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Քոլեջը ՃՇՀԱՀ միավորն է և գտնվում է ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանի ղեկավարության ներքո:

 

 20150305_123505   20150305_123708 20150306_130337
20150306_124854 20150306_143123 20150309_134006
20150309_152528 20150306_145620 20150309_135036
20150309_142514 20150309_133230  

 

Հասցեն ` Երևան Նոր Նորքի 5-րդ զանգված, Մառի 17/1

Հեռ` +374 10 64-20-01,

          +374 10 64-20-99,

          +374 77 48-28-54