(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ուսանող

Հարգելի՛ ուսանողներ, Ողջունում ենք Ձեզ  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային  համալսարանի ուսանողական խորհրդի պաշտոնական կայքում: Հուսով ենք, որ այն Ձեզ հնարավորություն կտա ավելի սերտորեն առնչվել համալսարանի ուսանողական ոլորտում գոյություն ունեցող հիմնախնդիրներին և առաջինը ստանալ տեղեկություններ այս բնագավառում կատարվող իրադարձությունների մասին:

Ուսանողական Խորհուրդը այն իրական հարթակն է, որտեղ ցանկացած ուսանող կարող է գտնել իրեն հուզող հարցերի լուծման ուղիները, արտահայտել սեփական կարծիքն ու դիրքորոշումները,բարձրացնել իրենց հուզող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ:

Այդ պատճառով ուսանողության հիմնախնդիրներին առավել մեծ ուշադրություն դարձնելը և այդ խնդիրների լիարժեք լուծում տալը համալսարանի ղեկավարության և ուսանողական խորհրդի անմիջական ուշադրության կենտրոնում է:

Ուսանողական Խորհուրդը օրեցօր ավելի ընդգրկուն է դարձնում իր ծրագրերի աշխարհագրությունը: Դա է վկայում սփյուռքահայ և արտասահմանցի ուսողների հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը ՀՀ և ՀՀ սահմաններից դուրս, ակտիվորեն ներգրավելով նաև սփյուռքահայ և արտասահմանից ուսանողներին:

Սակայն ուսանողական հիմնախնդիրները միայն ուսանողական խորհրդի աջակցությամբ լուծել հնարավոր չէ: Ուսանողները իրենք էլ պետք է ներգրավվեն այս գործընթացում, իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեն բուհում կատարվող իրադարձությունների նկատմամբ:

Ուստի հուսով ենք, որ ուսանողական խորհուրդը հնարավորություն կտա փոխադարձ հարգանքի և աշխատասիրության միջոցով վերհանել ուսանողությանը հուզող խնդիրները և փորձել միասնական ուժերով գտնել դրանց լուծման առավել արդյունավետ ճանապարհները, միաժամանակ լավագույնս կազմակերպել ուսանողների առօրյան:

Ուսանողական խորհրդի նախագահ՝ Սուսաննա Հակոբյան