(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ասպիրանտուրա

Ասպիրանտուրայում ընդունելությունը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍՆ գրություններով՝ մագիստրոսի կրթական աստիճանի առկայության դեպքում, հայերեն, անգլերեն լեզուներով:

Ասպիրանտուրայում առկա ուսուցման տևողությունը 3 տարի է, հեռակա ուսուցման տևողությունը՝ 4 տարի:

Դիմորդը ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

  1. դիմում` Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով.
  2. նախարարության կողմից տրամադրված    դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի.
  3.  բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին, որը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից.
  4. անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները և (կամ) մկրտության վկայականը.
  5. կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը.
  6. 3 x 4 չափսի 4 լուսանկար.
  7. ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով.
  8. ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

2021-2022 ուսումնական տարում համալսարան ընդունվող արտասահմանյան քաղաքացիների համար սահմանված ուսման տարեկան վարձաչափերը

Օտարերկրյա, ազգությամբ հայ

800 000 դրամ

Օտարերկրյա քաղաքացիներ

990 000 դրամ