(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Խոսք ուսանողին

Արագացրու քո կարիերան ճիշտ ուղղությամբ

Սիրելի՛ ուսանողներ և շրջանավարտներ, ՃՇՀԱՀ Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոնը ողջունում է Ձեզ: Մենք կօգնենք Ձեզ գտնել պատասխաններ` կարիերայի պլանավորման և հետագա զարգացման հետ կապված անհանգստացնող հարցերին: Մենք Ձեզ կտրամադրենք խորհրդատվություն ռեզյումեների և ուղեկից նամակների կազմման, հարցազրույցների և աշխատանքի որոնման տեխնիկայի վերաբերյալ, գալիք սեմինարների, ինչպես նաև կտեղեկացնենք առկա թափուր աշխատատեղերի մասին:

 

Հաջողության հասնելու քո քայլերը`

Ուսումնասիրիր ինքդ քեզ. բացահայտիր քո ձեռքբերումները, արժեքները, նպատակները, ուժեղ ու թույլ կողմերը: Բացահայտիր այն որակներն ու ունակությունները, որոնք կարևոր են գործատուների համար:

Օգտագործիր կարիերայի ռեսուրսները. այցելիր Կարիերայի կենտրոն և ստացիր խորհրդատվություն քո կարիերայի զարգացման Xosq usanoxin 2վերաբերյալ:

Զարգացրու հաղորդակցական ունակությունները. երբեք մի կորցրու զեկույցներ և հոդվածներ գրելով փորձ ձեռք բերելու հնարավորությունը: Զարգացրու հռետորական ունակություններ` մասնակցելով ուսանողական տարբեր կազմակերպությունների միջոցառումներին:

Զարգացրու ղեկավարման և թիմային աշխատանքի ունակություններ. անդամակցիր մասնագիտական և ուսանողական կազմակերպություններին: Ակտիվ դերակատարում ունեցիր արտածրագրային և կամավորական աշխատանքներում:

Կառուցիր քո մասնագիտական ցանցը. կապեր ստեղծիր քո ոլորտի մասնագետների, նախկին ուսանողների, ապագա գործատուների հետ, պահպանիր այդ տեղեկատվությունը:

Մասնակցիր աշխատանքային տոնավաճառների. ներկայացրու քեզ ապագա գործատուին, հավաքիր այցեքարտեր ու ընկերությունները ներկայացնող բուկլետներ, տեղեկագրեր, ինֆորմացիոն թերթիկներ: Օգտագործիր նոր կապեր ստեղծելու այս հնարավորությունը:

Աշխատանքային փորձ ձեռքբեր համալսարանն ավարտելուց առաջ. կարևորիր ուսումնական և արտադրական պրակտիկաները, ամառային և ոչ լրիվ զբաղվածությամբ աշխատանքը:

Պատրաստվիր աշխատանքի որոնմանը. պատրաստիր քո ռեզյումեն և վերանայիր այն կիսամյակը մեկ և ամեն անգամ աշխատանքի դիմելիս: Հավաքիր երաշխավորագրեր, դրանք քեզ անպայման պետք կգան:

Մաղթում ենք հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում: