«Շենքերի նախագծում» մասնագիտության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն հավասարաչափ ուսումնասիրում է ճարտարապետական և կոնստուկտորական նախագծման խնդիրները, շինարարությունը, տեխնոլոգիական պրոցեսների լուծումները: Այդ գիտելիքները թույլ են տալիս տվյալ մասնագետին հետագայում մշակել ճարտարապետական և կոնստրուկտորական նախագծեր և նրանց իրականացման ժամանակ կազմակերպչակառավարչական գործունեություններ, ինչպես նաև՝ նպաստում են բնագավառի օբյեկտների ստեղծմանը, կիրառմանը և գիտագործնական խնդիրների լուծմանը:
«Շենքերի նախագծում» մասնագիտությամբ բակալավրը, կախված մասնագիտական գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները՝
- Մասնակցությունը շինարարության ոլորտում և այլ ճյուղերում, որոնք կապված են շինարարության հետ փորձարարական, տեսական և գիտահետազոտական աշխատանքների կատարման ժամանակ:
- Մասնակցությունը գիտական հետազոտության, մասնագիտական գրականության և այլ գիտատեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրություն, հայրենական և արտասահմանյան գիտության և տեխնիկայի նվաճումների հիման վրա երաշխավորության մշակում:
- Մասնակցությունը աշխատանքների կազմակերպմանը, կառավարչական լուծումների ընդունմանը:
- Աշխատանքի կազմակերպման առաջավոր մեթոդների ներդրում:
- Ճարտարապետական և կոնստրուկտորական ծրագրերի, նախագծերի, նախահաշիվների հայտերի ելակետային տվյալների նախապատրաստում:
- Կոնստրուկցիաների, կառուցվածքների, ինժեներական համակարգերի տեխնիկական հսկման և որակի կառավարման իրականացում:
- Մասնակցությունը վթարների, աղետների, բնական աղետների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման կազմակերպչական միջոցառումների մշակմանը:
- Անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծում, որն ապահովում է բարձրորակ մասնագետի պատրաստումը և ուսանողի մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ Internet-ը: