ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ, ԻՐԱՎՈՒՆՔԻ  ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՄԲԻՈՆ «073201.06.6 – ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ»  ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐ ԲՆՈՒԹԱԳԻՐ

«Անշարժ գույքի փորձաքննություն» կրթական ծրագրի նպատակն է .

Պատրաստել անշարժ գույքի փորձաքննության ոլորտում հիմնարար գիտելիքներ ունեցող մասնագետներ, ովքեր կարող կլինեն գործունեություն իրականացնելու, շարունակելու իրենց կարիերան և/կամ ուսումը անշարժ գույքի զարգացման, գնահատման, շուկայի վերլուծության, փորձաքննության, իրավական կարգավորման ուղղություններում, ինչպես նաև ծանոթացնել ուսանողներին անշարժ գույքի ոլորտում օգտագործվող ժամանակակից մեթոդաբանական մոտեցումներին, գնահատման տեղական և միջազգային ստանդարտներին, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներին, մեթոդներին և ոլորտում առկա հիմնախնդիրներին, որոնք հնարավորություն կտան իրականացնել անշարժ գույքի շուկայական վերլուծություն, կատարել անշարժ գույքի գնահատում և աշխատել անշարժ գույքի ինդուստրիայում:

Կրթական ծրագրի ավարտին ուսանողը ձեռք կբերի անշարժ գույքի փորձաքննության, գնահատման, կառավարման հիմնարար գիտելիքներ և ունակ կլինի ներկայացնել անշարժ գույքի օբյեկտների շինարարության, շահագործման և զարգացման, շուկայի վերլուծության, շինարարության տեխնոլոգիական պրոցեսները, տեխնիկական շահագործման և վերանորոգման ընթացակարգերը, ներդրումային նախագծերի կառավարման և ֆինանսական-տնտեսական ասպեկտները, ինչպես նաև շենքերի և կառուցվածքների ինժեներական համակարգերի, շինարարական նյութերի, չափագրման, ստանդարտացման, սերտիֆիկացման ու որակի հսկման մեթոդաբանական հիմքերը:

Ինչպես նաև կարող է կատարել անհրաժեշտ ինժեներական հաշվարկներ, որոշել անշարժ գույքի օբյեկտների նախագծման և կառուցման արժեքները, կատարել անշարժ գույքի շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ հաշվի առնելով գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջները:

Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ անշարժ գույքի հասկացությունը դուրս էր մղված իրավական շրջանառությունից, այդ իսկ պատճառով հանդիսանում էր “սառած կապիտալ”: Շուկայական տնտեսության անցումը ակնհայտ դարձրեց, այն գաղափարը, որ շուկայական տնտեսությունը չի կարող արդյունավետ գործել առանց իր հիմնական տարրերից մեկի` անշարժ գույքի շուկայի զարգացման: Սեփականաշնորման արդյունքում ստեղծվեցին անշարժ գույքի առանձին միավորներ: Այսպիսի պայմաններում առավել արդիական են դառնում այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են անշարժ գույքի գնահատումը, կառավարումը, տարատեսակ գործարքները, վարկավորումը` անշարժ գույքի գրավադրմամբ, և այլն: Անշարժ գույքի օբյեկտը առավել մանրամասն ուսումնասի-րվում է որպես քաղաքացիաիրավական շրջանառության տարր: Ուսումնասիրվում է անշարժ գույքի կարգավորման իրավական ոլորտը, մասնավորապես անշարժ գույքի նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմնական իրավունքները և գործարքների տեսակները, ինչպես նաև ներկայացվում են անշարժ գույք հասկացության միջազգային սահմանումները: 

 

Ուսանողի ձեռք բերած գիտելիքները

Առարկաներն ուսումնասիրելու գործընթացում ուսանողը նախ և առաջ ծանոթանում է անշարժ գույքի հասկացության հետ, դրա ապրանքային հատկություններ և առանձնահատկությունների հետ: Ներկայացվում է անշարժ գույքի (այսուհետ` ԱԳ) բնորոշումն ու բնութագրումը, դրանց հետ կապված օրենսդրական դաշտը միջազգային պրակտիկայում: Բավականին ուշադրություն է դարձվում ԱԳ շուկային, դրա մասնակիցներին և շուկայական գործընթացներին առնչվող ամենատարբեր հիմնադրույթների վրա: 

 

 

  

Հմտությունները

Վերը նշված գիտելիքները ուսանողը հմտորեն կիրառում է ԱԳ կառավարման և գնահատման հիմնախնդիրների ուսումնասիրության և վերլուծության ժամանակ: Պատկերացում է կազմում անշարժ գույք-ապրանքի և այլ ապրանքների նմանությունների և տարբերությունների մասին: Կարողանում է սահմանել ԱԳ շուկայի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները: Տեղեկություններ է ստանում անշարժ գույքի մասին ՀՀ օրենսդրության հետ աշխատանքի վերաբերյալ, գույքային վեճերի լուծման վերաբերյալ, անշարժ և շարժական գույքի ապահովագրության վերաբերյալ:

 

 

Կարողությունները`

Ուսանողը պետք է կարողանա ստացված գիտելիքները և ունակությունները կիրառել գործնականում և ավարտական աշխատանքների ձևակերպման ժամանակ:

Այս ամենի շրջանակներում ուսանողը նաև պետք է կարողանա.

1) ճիշտ լուծում տալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ձևավորման, փոփոխման կամ դադարեցման հետ կապված ցանկացած խնդրին, 

2) որոշել ճիշտ գործարքը, որը անհրաժեշտ է իրականացնել անշարժ գույքի հետ որևէ իրավիճակում,

 3) ներկայացնել անշարժ գույքի օբյեկտի գրանցման ամբողջ ընթացակարգը,

 4) պատշաճ կերպով ապահովագրել ցանկացած շարժական կամ անշարժ գույքի օբյեկտ: 

 

 1,612 просмотров всего,  8 просмотров сегодня