(010) 303-300

Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոն

Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի ակունքները սերում են Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ընդհանուր և շինարարական նյութերի տեխնոլոգիայի (ամբիոնի վարիչ՝ Դավիթ Զավրյան), շինարարական արվեստի (ամբիոնի վարիչ՝ Հարություն Զաքյան), շինարարական կոնստրուկցիաների (ամբիոնի վարիչ՝ Ռուբեն Հակոբյան) ամբիոններից:

1942թ. նոյեմբերին ստեղծվեց շինարարական արտադրության ամբիոնը, որի առաջին վարիչ նշանակվեց Զավեն Գյուլխանդյանը։ Ամբիոնում դասավանդվում էին հետևյալ առարկաները՝ շինարարական մեքենաներ, շինարարական աշխատանքներ, շինարարության կազմակերպում և պլանավորում, ինչպես նաև շինարարական ինդուստրիայի ձեռնարկություններ։ Նշված առարկաները ուսուցանվում էին շինարարական և հիդրոտեխնիկական ֆակուլտետներում։

1947 թվականին ուսումնական պլաններում ներառվեցին շինարարության էկոնոմիկա, շինարարական կոնստրուկցիաների տեղակայում, իսկ 1950-ական թվականների սկզբին՝ շինարարական աշխատանքների մեքենայացում և արտադրության տեխնոլոգիա առարկաները։ Շինարարության կազմակերպմանն ավելացավ շինարարության պլանավորում և կառավարում առարկաները։ Շինարարության էկոնոմիկա առարկայի դասավանդման համար Երևանի պետական համալսարանից հրավիրվեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Շաքարյանը։

1945 թվականից ամբիոնում ստեղծվել են շինարարական մեքենաների լաբորատորիա, շինարարության կազմակերպման, պլանավորման և էկոնոմիկայի աշխատասենյակ, հետագայում նաև շինարարական արտադրության տեխնոլոգիայի և շինարարական կոնստրուկցիաների տեղակայման լաբորատորիա։ Վերջինս 1968 թվականին փոխանցվեց նոր կազմակերպված շինարարական մեքենաներ և ավտոմոբիլներ ամբիոնին։ 1967 թվականին բացվեց շինարարության էկոնոմիկա և կազմակերպում մասնագիտությունը։

Շինարարական արտադրության ամբիոնը ղեկավարել են՝ Խորեն Գևորգյանը 1953-55թթ., Ստեփան Սարուխանյանը 1961-72թթ., կրկին Զավեն Գյուլխանդանյանը 1961-72թթ., Ռեմիր Բուռնազյանը 1972-82թթ., Հենրիկ Սարուխանյանը 1982-87թթ., Կոնստանտին Սիմոնյանը 1987-91թթ., Գագիկ Բադեյանը 1991-92թթ., Սերյան Խաչատրյանը 1992-93թթ.։

Դեռևս 50-ական  թվականներին ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեցին անվտանգության տեխնիկային վերաբերող դասընթացներ, 1969 թվականին դոցենտ Զավեն Գյուլխանդանյանի գլխավորությամբ ստեղծվեց շինարարությունում տեխնի­կական առաջընթացի ժողովրդական համալսարան, որտեղ իրենց որակավորումն էին բարձրացնում շինարարության բնագավառի ինժեներա­տեխնիկական աշխատողները։

Յուրաքանչյուր տարի բարձր կուրսերի ուսանողները ուղարկվում էին նախկին ԽՍՀՄ-ի խոշոր քաղաքներ և մասնակցում կարևորագույն կառույցների շինարարության գործընթացին։ Մեր ուսանողներն աշխատել են Մոսկվայի պետական համալսարանի, Լուժնիկի մարզադաշտի, Օստանկինոյի  հեռուստաաշտարակի և այլ հարվածային համարվող կառույցների շինարարություններում։ Պրակտիկանտները ուղարկվում էին Մոսկվա, Սանկտ  Պետերբուրգ, Կին և այլ խոշոր քաղաքներ՝ հոսքային մեթոդով կառուցվող բնակելի զանգվածների, խոշոր արդյունաբերական համալիրների շինարարությանը, կարկասապանելային և խոշոր բլոկային կոնստրուկցիաներով շենքերի կառուցմանը մասնակցելու համար։ Արտադրական պրակտիկան համատեղվում էր ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքների հետ։ Այդ տարիներին շինարարական արտադրության տեխնոլոգիայի և այլ ամբիոնների դասախոսների, մասնավորապես Լևոն Շահվերդյանի, Անատոլի Կոսովի, Գառնիկ Շախկյանի, Լևոն Սարգսյանի, Գագիկ Բադեյանի, Սարգիս Ստեփանյանի, Արթուր Մակարյանի, Գագիկ Մուրադյանի, Վլադիսլավ Մանգասարյանի, Կարեն Գեմիլյանի և  ուրիշների ղեկավարությամբ ուսանողները մասնակցել են միութենական այնպիսի հսկա կառույցների շինարարությանը, ինչպիսիք էին Էկիբաստուզի ջերմային կայանը,   Սայանա-Շուշինյան  հիդրոկայանը, Արխանգելսկի մարզի շինարարական օբյեկտների համալիրը, Տուվայի ինքնավար հանրապետության գյուղատնտեսական օբյեկտները, Բայկալ- Ամուրյան մայրուղին, նաև հանրապետության կարևոր կառույցները, ինչպիսիք են մարզահամերգային համալիրը, Հայկական ատոմակայանը, Երևանի մետրո­պոլիտենը։

1993թ-2023թ. ամբիոնը ղեկավարել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս Վարդգես Գրիգորյանը, որին ՃՇՀԱՀ –ի Գիտական խորհրդի որոշման հիման վրա շնորհվել է Պատվավոր ամբիոնի վարիչ կոչումը:

Ներկայումս ամբիոնը ղեկավարում է տ.գ.թ., դոցենտ Արմինե Բագրատի Ղուլյանը:

Տարբեր տարիների ամբիոնում աշխատել են Ռաֆայել Մելքումյանը, Նորայր Մարկոսյանը, Կլիմենտ Միսկարովը, Գրիգոր Իսախանյանը, Սաշիկ Առաքելյանը, Մյուդ Ներսիսյանը, Ելենա Դավթյանը, Նիկոլայ Վարդանյանը, Լևոն Շահվերդյանը, Դավիթ Սարատիկյանը, Սերգեյ Համբարձումյանը, Գեորգի Ավետիսյանը, Բենիկ Շահնազարյանը, Անատոլի Կոսովը, Ժաննա Մեհրաբյանը, Իվետա Կիրակոսյանը, Հրաչյա Սարգսյանը, Լենա Թադևոսյանը, Պետրոս Ամրոյանը, Վանիկ Բադալյանը, Հովհաննես Պետրոսյանը, Ռոզա Մարկոսյանը, Իրինա Հարությունյանը, Ջեմմա Վահանյանը, Արաքսյա Տոնոյանը, Գայանե Աղաջանյանը, Հասմիկ Դավթյանը։

Շինարարական արտադրության ամբիոնի աշխատանքներում շատ մեծ է եղել արտադրությունից հրավիրված մասնագետների դերը։ Երկար տարիներ համատեղու­թյամբ աշխատել են Գրիգոր Արկերովը, Լև Աթայանը, Գուրգեն Անտոնյանը, Դավիթ Առաքելյանը, Լևոն Միքայելյանը, Գառնիկ Աֆրիկյանը, Սերգեյ Բայբուրդյանը, Լևոն Իվանյանը, Վիկտոր Կարճիկյանը, Օնիկ Կարապետյանը, Միքայել Նազարյանը, Բորիս Փեփլոզյանը, Ջուլիետա Թումանյանը, Միքայել Տեր-Օհանյանը, Հրաչյա Ումր-Շատը, և ուրիշները։

Ներկայումս ամբիոնում աշխատում են տ․գ․դ․, պրոֆեսոր Վարդգես Գրիգորյանը, տ․գ․թ․, դոցենտ Արմինե Ղուլյանը, տ․գ․թ․, դոցենտ Վահան Գրիգորյանը, տ․գ․թ․, ասիստենտ Աշոտ Գրիգորյանը, ասիստենտներ Ալբինա Վասիլևան, Կարինե Ենոքյանը, դասախոսներ` Աշոտ Մխիթարյանը, Մարիամ Խաչատրյանը, Սամվել Սահակյանը, գործավար  Հռիփսիմե Գեղամյանը, ասպիրանտ Սաթենիկ Հայրապետյանը

ՇԱՏԿ ամբիոնը թողարկող ամբիոն է հանդիսանում «073201.00.6 / 073201.00.07 — Շինարարություն» մասնագիտության    գծով:

«073201.01.06 / 073201.01.07  — Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն», «073201.02.6 — Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրություն», «073201.03.6 — Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում», «073201.04.6 — Գեոդեզիա և կադաստր», «073201.08.6 — Շենքերի նախագծում», «073201.09.6 — Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» , «041101.01.6 – Հաշվապահական հաշվառում և հարկում/շինարարության ճյուղում», «031101.01.6 — Տնտեսա­գիտ­ու­թ­յուն», «073101.01.6 — Ճարտարապետություն», «041301.13.7 — Նախագծերի կառավարում» կրթական ծրագրերի շրջանակներում դասավանդվում են հետևյալ առարկաները.

  • շինարարության տեխնոլոգիա,
  • շինարարարական արտադրության տեխնոլոգիա և կազմակերպում,
  • շինարարական տեխնոլոգիայի և կազմակերպման հիմունքներ,
  • շինարարական արտադրության կազմակերպում,
  • շինարարական աշխատանքների կազմակերպում և կառավարում
  • բնագավառի հիմնախնդիրներ․ շինարարական արտա­դրու­­թյան հիմնախնդիրներ,
  • նախագծման և շինարարության սկզբունքները,
  • շինարարական արտադրության նորագույն տեխնոլոգիաներ և մեխանիզացիայի մեթոդներ,
  • ստանդարտացում, սերտիֆիկացում և որակի հսկում,
  • ստանդարտացում, սերտիֆիկացում,
  • Revit։,
  • Revit և BIM տեխնոլոգիայի հիմունքներ,
  • ՇՏՄ (BIM) կավարում:

 

Դասավանդվում են մի շարք առարկաներ համալսարանի քոլեջում։

 

Ամբիոնի դասախոսները մշտապես ընդգրկված են նախագծային, վերա­հսկողական, գիտահետազոտական աշխատանքներում։ Մասնավորապես ամբիոնի աշխատակից­ները մասնակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատների, Դիլիջանի միջազգային և Երևանի ԱՅԲ դպրոցների, Ամերիա բանկի գլխամասային մասնաճյուղի շենքի, Հայաստանի տարբեր մարզերում շուրջ 20 կրթական օբյեկտների, Տաշիրի, Վայքի հիվանդանոցների, Երևանում մի շարք բնակելի համալիրների և այլ օբյեկտների նախագծային աշխատանքներին։

Ամբիոնի աշխատակիցների մասնակցությամբ մշակվել են ՀՀ ՇՆ 3.01.01-09      «Շինարարության կազմակերպում» , ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» ՀՀՇՆ 12-01-2022 «Նախագծային աշխատանքների տևողության նորմեր»  շինարարական նորմերը:

ՇԱՏԿ ամբիոնը հանդիսանում է IFEA (Միջազգային գյուտարարների ասողիացիաների ֆեդերացիա) համակարգողը  ՀՀ-ում;   ՇԱՏԿ ամբիոնի տ.գ.դ., պրոֆեսոր Վ.Ի. Գրիգորյանը և Ա.Հ. Մխիթարյանը Քուվեյթում, Շվեյցարիայում, Լիբանանում և Գերմանիայում, Ռուսաստանի Դաշնությունում կայացած IFEA-ի մրցանակաբաշխությաններին արժանացել են արծաթե և ոսկե մեդալների:

Գիտական հետազոտությունները վերաբերում են նորմատիվային բազայի արդիա­կանացման, կառուցվածքների ուժեղացման, միաձույլ երկաթբետոնի արտա­դրության բարելավման, կաղապարամածային աշխատանքների կատարելա­գործման հարցերին։

Ղուլյան Արմինե Բագրատի Ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գրիգորյան Վարդգես Իգիթի Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գրիգորյան Վահան Վահրամի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հովեյան Հովսեփ Աշոտի Տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ