(010) 303-300

ԳԵՈԴԵԶԻԱ ԵՎ ԿԱԴԱՍՏՐ

Ինժեներական գեոդեզիան հանդիսանում է բոլոր շինարարական գործընթացների սկիզբը: Գեոդեզիան ուսումնասիրում է երկրի ձևը և չափերը, քարտեզների, հատակագծերի և պրոֆիլի կազմումը, այսինքն երկրագնդի ֆիզիկական մակերևույթի պատկերումը համապատասխան միջավայրերում: 

Գեոդեզիա և կադաստր կրթական ծրագիրը իր մեջ ներառում է գեոդեզիայի, կադաստրի, գեոկողմնորոշված տվյալների վերլուծության, ֆոտոգրամետրիայի, հեռահար զոնդավորման և մի շարք այլ ճյուղերի համախումբը և հանդիսանում է կրթական համակարգում հեռանկարային ուղղություն: 

Գեոդեզիան սերտորեն կապված է աշխարհագրության, աստղագիտության, գեոֆիզիկայի, երկրաբանության և այլ  գիտությունների հետ: Առանց գեոդեզիայի հնարավոր չէ որոշել երկրի առանձին կետերի կոորդինատները, կազմել  տեղավայրի հատակագծերը տարբեր ճշտությամբ և մանրամասնությամբ ըստ պահանջվող մասշտաբի: 

 

Առևտրային տնտեսության բարձր մակարդակ ունեցող պետություններում քարտեզագրա-գեոդեզիական ծառայությունը ունի կարևորագույն դերակատարում տնտեսության զարգացման ոլորտում: Քարտեզագրա-գեոդեզիական ծառայության զարգացման համար հիմք են հանդիսանում պետական մարմինները, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից այն մասով, որքանով որ այդ գործառույթները վերաբերում են պետությանը և իրենց մեջ պարունակում են ազգային շահի տարրեր: Շատ երկրներում այդ թվում և ՀՀ-ում գեոդեզիստի կարգավիճակը ամրագրվում է օրենքով, կամ կառավարության կողմից հաստատված դրույթներով:   

Բոլոր պետություններում քարտեզագրական և գեոդեզիական ծառայությունների նպատակն է իրականացնել տարածքների քարտեզագրում համապատասխան ընդունված մասշտաբներով և իրականացնել դրանց ժամանակին թարմացումը: Սակայն,  տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, փոփոխվում են նաև այդ աշխատանքների հանդեպ պահանջները:  

Ներկայումս գեոդեզիայի և քարտեզագրության զարգացումը աշխարհում դուրս է եկել ամբողջովին նոր փուլ, տեխնոլոգիաների, տեխնիկական միջոցների, գործիքների ու սարքավորումների թռիչքաձև զարգացումը հանգեցրել է նրան, որ աշխատանքները գրեթե ամբողջությամբ ավտոմատացվել են: 

Հայաստանի Հանրապետության կրթական, բիզնես և պետական կառավարման մարմինների քաղաքականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մոտակա տարիներին ի հայտ է գալու կադրային բազայի խոշոր պահանջարկ, որը սկսել է դրսևորվել նաև ներկայումս և անհրաժեշտ են հստակ քայլեր ոլորտի զարգացման համար:

ՃՇՀԱՀ Ինժեներական գեոդիզիայի ամբիոնի մասնագետները և ուսանողները ակտիվ ներգրաված են մի շարք շինարարական և հետազոտական ծրագրերին։ Ամբիոնը իր մասնագիտական ներուժով աջակցում է ջրային ռեսուրսների կառավարման և զարգացման, ճանապարհաշինարարության, պատմամշակույթային հուշարձանների պահպանման, տուրիզմի զարգացման ծրագրերին։ 

Մեր շրջանավարտները համալրում են շինարական ընկերությունների, պետական մարմինների (ՀՀ Կառավարության առընթեր կադաստրի կոմիտե, Պետական գույքի կառավարմա վարչությու, գրեթե բոլոր նախարարություներ), հանքաարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների, չափագրությամբ և գեոդեզիայով զբաղվող ընկերությունների աշխատակիցների ժարքերը՝ ստանալով բարձր աշխատավարձ։

 

 

 

Հումանիտար կրթամաս

  • Հայոց լեզու և խոսքի մշակույթ
  • Հայոց պատմություն
  • Ռուսաց լեզու
  • Օտար լեզու
  • Ֆիզիկական կուլտուրա

Բնագիտական և տեխնիկական կրթամաս

  • Բարձրագույն մաթեմատիկա
  • Ֆիզիկա
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ (Word, Excel, PowerPoint)
  • Ինժեներական գրաֆիկա և շինարարական գծագրություն
  • Ծրագրային փաթեթներ ա) AutoCAD
  • Շինարարության ինժեներական ապահովում ա․ Ինժեներական գեոդեզիա Ինժեներական երկրաբանություն
  • Աշխահագրություն
  • Գեոմորֆոլոգիա
  • Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն
  • Ծրագրավորման հիմունքներ (SQL, Java Script, Python)
  • Ծրագրային փաթեթներ — բ) Civil 3D
  • Հողերի գնահատում, տարածական պլանավորում և շինարարական օրենսդրություն
  • Շենքերի և շինությունների ճարտարապետության հիմունքներ
  • Անշարժ գույքի տնտեսագիտության և կառավարման հիմունքներ
  • Ծրագրավորման հիմունքներ (SQL, Java Script, Python)
  • Ծրագրային փաթեթներ գ)  Revit և BIM տեխնոլոգիաների հիմունքներ 

Մասնագիտական կրթամաս

  • Ինժեներական գեոդեզիա
  • Քարեզագրություն
  • Սխալների տեսություն
  • Գեոդեզիական գործիքագիտություն և երկրաչափական օպտիկա
  • Թվային երկիր և գեովիզուալիզացիա
  • Գեոինֆորմատիկա․ տարածական մոդելավորում և վերլուծություն
  • Գեոդեզիական չափումների մաթեմատիկական մշակման տեսություն
  • Բարձրագույն գեոդեզիա
  • Ֆիզիկական գեոդեզիա
  • Կիրառական գեոդեզիա
  • Գեոդեզիական չափումների և տվյալների մշակման ավտոմատացում
  • Հեռազննում և Ֆոտոգրամետրիա, թվային պատկերների մշակում  
  • Տարածական պլանավորում և վարչական իրավունք
  • Կադաստրային գործի վարում
  • Հողաշինարարություն և հողային կադաստր
  • Հողագույքային  հարաբերությունների իրավական կարգավուրում
  • Աշխարհատեղեկատվական համակարգեր և ծրագրավորում
  • ՇՏՄ (BIM) կառավարում
  • Բարձրագույն գեոդեզիա
  • Կադաստրային գործի վարում
  • Կիրառական գեոդեզիա
  • 3D սկանավորում և տվյալների մշակում
  • Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգեր
  • Անշարժ գույքի գնահատում
  • Հեռազննում և պատկերների մշակում