(010) 303-300

Շինարարական կոնստրուկցիաների ամբիոն

«Շինարարական կոնստրուկցիաներին վերաբերող առարկանները դասավանդվել են սկսած 1921 թվականից Երևանի համալսարանի նորաստեղծ ինժեներա-շինարարական ֆակուլտետում:

1931 թվականին ստեղծվել է «Շինարարական կոնստրուկցիաներ» ամբիոնը: 1931-ին մինչև 1967 թվականները ՇԿ ամբիոնի վարիչներն են եղել` դոցենտ Ռուբեն Հակոբյանը (1931-1952 թթ.), տ.գ․թ., դոցենտ Վիկտոր Տեր-Իսրաելյանը (1952-1962 թթ.), պրոֆ. Գուրգեն Աբովյանը (1962-1967 թթ.):

1967 թվականին «Շինարարական կոնստրուկցիաներ» ամբիոնը բաժանվել է 2 ամբիոների` «Երկաթբետոնե, քարե և ամրանաքարե կոնստրուկցիաների, կառույցների սեյսմակայունություն» և «Մետաղե, փայտե և պլաստմասե կոնստրուկցիաների, կառուցվածքների փորձարկում»:

«Երկաթբետոնե, քարե և ամրանաքարե կոնստրուկցիաների, կառույցների սեյսմակայունություն» ամբիոնի վարիչներ են եղել պրոֆ. Հակոբ Բաբայանը (1967-1974 թթ., 1980-1981 թթ.), պրոֆ. Գուրգեն Գրիգորյանը (1974-1977 թ.թ.), դոցենտ Թեմուր Մարգարյանը (1977-1979 թթ.), պրոֆ. Ռոբերտ Ավետիսյանը (1979-1980 թ.թ.), պրոֆ. Բորիս Կարապետյանը (1980-1994 թ.թ.), պրոֆ. Սուրեն Դարբինյանը (1994-1995 թ.թ.): 1995 թվականից ԵԲՔԿ և ԿՍ ամբիոնը ղեկավարել է պրոֆ. Ռոբերտ Ավետիսյանը:

«Մետաղե, փայտե և պլաստմասե կոնստրուկցիաների, կառուցվածքների փորձարկում» ամբիոնի վարիչներ են եղել դոցենտ Ավետիք Տեր-Իսրաելյանը, պրոֆ. Գուրգեն Աբովյանը, դոցենտ Հարմա Սարգսյանը (1972-1977 թթ.), դոցենտ Ժան Զախարյանը (1977-1989 թթ.), դոցենտ Էդմոն Մանուկյանը (1989-2006 թթ.):

Շին. կոնստրուկցիաների ամբիոնում աշխատել են հայտնի գիտնականներ ակադեմիկոս Ա. Նազարովը, տ.գ.դ., պրոֆ. Վ.Վ. Փինաջյանը, տ.գ.թ., պրոֆ. Ս.Պ. Հովնանյանը, տ.գ.թ., պրոֆ Ա.Հ. Սահակյանը: Ամբիոնում աշխատել են նաև տ.գ.թ., դոցենտներ` Վ. Ա. Ստեփանյանը, Տ.Ա. Գորոյանը, Ս.Գ. Իոննիսյանը, Վ.Ք. Ղուկասյանը, Գ.Վ. Վարդանյանը, Ա.Վ. Բելուբեկյանը, Ռ.Հ. Ազարյանը, Ս.Է. Կամսարականը, Ա.Տ. Գորոյանը:

2006 թվականին «Երկաթբետոնե, քարե և ամրանաքարե կոնստրուկցիաների, կառույցների սեյսմակայունություն» և «Մետաղե, փայտե և պլաստամսե կոնստրուկցիաների, կառուցվածքների փորձարկում» ամբիոնները վերամիավորվեցին. ստեղծվեց նոր ամբիոն, որը կրկին կոչվեց «Շինարարական կոնստրուկցիաներ»-ի ամբիոն: Ամբիոնի վարիչ նշանակվեց Ռ. Ս. Ավետիսյանը, ով ղեկավարեց ամբիոնը մինչև 2012 թվականը։

Ներկայումս «Շինարարական կոնստրուկցիաներ» ամբիոնը (2012թվականից սկսած) ղեկավարում է տ․գ․դ․, պրոֆ․ Տ․Լ․ Դադայանը։

Ամբիոնը հանդիսանում է ՃՇՀԱՀ-ի առանցքային ամբիոններից մեկը, որտեղ դասավանդվում են ոլորտի բազմաթիվ առարկաներ՝ «Երկաթբետոնե կոնստրուկցիաներ», «Մետաղե կոնստրուկցիաներ», «Քարե և ամրանաքարե կոնստրուկցիաներ», «Կառուցվածքների սեյսմակայունություն», «Եռակցում և եռակցովի միացումներ», «Փայտե և պլաստմասե կոնստրուկցիաներ», «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում», «Շինարարական կոնստրուկցիաների համակարգչային նախագծում», «Մեծաթռիչք տարածական ծածկեր», «Շենքերի և կառուցվածքների զննում և փորձարկում», «Նախալարված երկաթբետոնե և պողպատե կոնստրուկցիաներ», «Ճարտարապետական հուշարձանների վերակառուցում, ուժեղացում և վերականգնում», «Շինարարական կոնստրուկցիաների համակարգչային մոդելավորում և հաշվարկ» և այլն։

Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնում հաշվարկների, կուրսային նախագծերի և ավարտական աշխատանքների համար կիրառվում են տարբեր ծրագրային փաթեթներ, սակայն դրանցից հիմնականները  AutoCAD, LIRA-FEM և Revit փաթեթներն են: «Շինարարական կոնստրուկցիաներ» ամբիոնը 2018 թվականից համագործակցում է LIRALAND GROUP  կազմակերպության հետ:

AutoCAD

https://www.autodesk.com/products/autocad

LiraFEM

https://www.liraland.com/lira

Revit

https://www.autodesk.com/products/revit

LIRALAND

https://www.liraland.com

Դադայան Տիգրան Լեոնիդի Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գրիգորյան Դավիթ Համլետի Տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Կարապետյան Լուսինե Գուրգենի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հովհաննիսյան Հրաչյա Արբակի Տեխնիկական գիտությունների թեկնածու
Ասատրյան Վրեժ Մհերի Տեխնիկական գիտությունների թեկնածու, Ինժեներ-կոնստրուկտոր
Հովհաննես Ավագյան Արմենի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ