(010) 303-300
Արդյունաբերական, քաղաքացիական շինարարություն և կոնստրուկցիաների նախագծում

Յուրաքանչյուր ուսանող լավ առաջադիմություն է ցուցաբերում, երբ գիտի ուր է եկել և, կարևորը, ինչ մասնագետ է դառնալու: «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտացման ճարտարագետը հանդիսանում է լայն պրոֆիլի մասնագետ, ով աշխատում է տարբեր տիպի և նշանակության շենքերի և կառույցների նախագծման, շինարարության, շահագործման, վերականգնման բնագավառում: 

Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության մասնագիտության ճարտարագետը կարող է իրականացնել հետևյալ աշխատանքները՝

  • շենքերի և կառույցների կրող համակարգերի մոդելավորում և հաշվարկ,
  • շենքերի և կառույցների կոնստրուկտորական նախագծում,
  • շենքերի և կառույցների վերականգնում և ուժեղացում,
  • շինարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում,
  • շենքերի և կառույցների կրող համակարգերի տեխնիկական վիճակի ուսումնասիրում,
  • շինարարական աշխատանքների որակի հսկում:

Բազմակողմանի պատրաստվածության շնորհիվ Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության մասնագիտացման ճարտարագետները դյուրին կարող են աշխատել.

  • նախագծային ոլորտում (գրասենյակային աշխատանք),
  • պրակտիկ շինարարության ոլորտում (շինհրապարակային կամ արտադրական աշխատանք),

գիտական ոլորտում (գիտա-ուսումնական աշխատանք):