(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Շին. նյութերի և պատրաստածքների ուսումնագիտահետազոտական լաբ.

      2017 թվականին, «ԱՐԴ-ԼԱԲ» ծրագրի շրջանակներում ստեղծվել է արդիական լաբորատոր բազմակողմանի սարքավորումներով ու հարմարանքներով հագեցած, հանրապետությունում իր տեսակի մեջ եզակի «Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնագիտափորձարարական» լաբորատորիան, որը բացի ուսումնական հագեցած լաբորատոր պարապմունքներից, հնարավորություն է ընձեռում իրականացնելու նոր տեսակի շինարարական նյութերի ու պատրաստվածքների մշակման գիտահետազոտական աշխատանքներ, առանց այլ կազմակերպությունների էական ներգրավման:

      Լաբորատորիան զբաղվում է հանրապետության շինարարական կազմակերպությունների համար շինարարական նյութերի ու պատրաստվածքների (կապակցանյութեր, լցանյութեր, ամրաններ, բետոններ, շարվածքի ու երեսապատման բնական ու արհեստական քարանյութեր, բետոնե, երկաթբետոնե և այլն) ինչպես նոր տեսակների մշակման, այնպես էլ նրանց մոտ կիրառվողների ֆիզիկամեխանիկական և այլ բնութագրերի համալիր ստուգման ու որակական մասնագիտական գնահատման գործառույթներով:

N

Անվանում

Նկար

Բնութագիր

Նկարագրություն

1

Էլեկտրամագնիսական մաղերի  թափահարիչ

մաղերի հավաքածու

А059-01 KIT

А059-02 KIT

А059-03 KIT

А059-04KIT

 

Մաղի տրամագիծ՝ 200 — 250 — 300 — 315 մմ

Չափսեր՝ 380х440х1080մմ

Էլեկտրասնուցում՝230В/750 Վտ  

Զանգված՝ 65կգ

Մաղերի խումբը նախատեսված է  ինչպես չոր, այնպես  էլ թաց լցանյութերի հատիկային կազմի որոշման և ավազների խոշորության մոդուլի գնահատման համար

2

Վիկայի սարք

Е055N

 

Չափսեր՝  160x200x300մմ

Զանգված՝ 5կգ

 

Նախատեսված է կապակցանյութի նորմալ խտության խմորի (գլան) և շաղկապման ժամանակամիջոցի (ասեղ) որոշման համար

3

Հիդրոստատիկ կշեք

V075/V072

 

 

Տարողություն՝ 6կգ

Ճշգրտություն՝ 0,1գ

Չափսերը՝ 225×300մմ

Նախատեսված է  անկանոն ձևի (կարելի է նաև կանոնավոր)բնական և արհեստական փորձանմուշների    միջին խտության որոշման համար

4

Կոնի նստվածքի որոշման գործիքների հավաքածու

С 180 KIT

 

Հավաքածուի զանգված՝ 10կգ

Կոնի վերին տրամագիծ՝ 100±2մմ

Կոնի ստորին տրամագիծ՝200±2մմ

Կոնի բարձրություն՝ 300±2մմ

Նախատեսված է թարմ բետոնախառնուրդների  շարժունության որոշման համար ըստ կոնի նստվածքի

5

Լաբորատոր թրթրահաթակ

C 278

 

Զանգված՝ 60կգ

Էլեկտրասնուցում՝ 230В/180Վտ

Չափսեր՝ 600X400մմ

Նախատեսված է թարմ պատրաստված բետոնախառնուրդների և շաղախախառնուրդի թրթռախտացման համար

6

Բետոնի ջրանթափանցելիության փորձարկման սարքավորում

C 435

 

Զանգված՝ 230կգ

Չափսեր՝  1400x750x1700մմ

Նմուշների քանակ՝ 3 հատ

Սարքավորումը նախատեսված է նախապես որոշված  ժամանակահատվածում և ճնշման տակ  տարբեր նշանակության բետոնե նմուշների (հիդրոտեխնիկական, արդյունաբերական, քաղաքացիական)

ջրաթափանցելիության որոշման համար

7

Բյոմեյի մաշելիության սկավառակ

С 129

 

Մաշասկավառակի տրամագիծ՝ 750մմ

Պտտման արագություն՝ 30պտույտ/րոպե

Էլեկտրասնուցում՝ 230В/800Վտ

Չափսեր՝ 1500X1000X850մմ

Զանգված՝ 250կգ

Սարքավորումն օգտագործվում է փորձանմուշների ծավալային մաշելիության որոշման նպատակով

8

Նորմալ  ամրացման խուց 500 լիտր տարողությամբ

C 302-12

 

Տարոություն՝ 650լ

Ներքին չափսեր՝ 1040x1040x605մմ

Զանգված՝ 60կգ

Նախատեսված է բետոնային ու շաղախային փորձանմուշների նորմալ ամրացման պայմանների ապահովման համար (նորմալ ամրացման պայմաներն են 28օր նմուշների պահում՝  20ջերմաստիճանի և 98% խոնավության պայմաններում)

9

Ունիվերսալ շոգեհարման խուց

C 307

 

Ջերմաստիճանային տիրույթ՝ …+1000C

Էլեկտրասնուցում՝  230 В /4500Վտ

Ներքին չափսեր՝ 910x660x680մմ

Զանգված՝ 130կգ

Շոգեհարման խուցը նախատեսված է նախապես հանձնարավող ռեժիմներով բետոնային ու շաղախային փորձանմուշների արագացված ջերմախոնավային ամրացման համար

10

Թվային կարծրաչափ (Շմիդտի մուրճ)

386N

 

Աշխատանքային ջերմաստիճան՝ -10  +600C

Չափսեր՝ 330x180x120մմ

Զանգված՝ 3կգ

Հարվածի ուժ՝ 2,207Дж (Н·м)

Բետոնե և երկաթբետոնե կառուցատարրերում բետոնների անրության որոշում առաձգական հետցատկի մեխանիկական մեթոդով

11

Կլիմատիկական խուց

C 313

 

Ծավալ՝ 700լիտր

Ջերմաստիճան՝ -30 …+700C, 0,10C

Խոնավություն՝ 10…90%

Էլեկտրասնուցում՝ 230В/2070Վտ

Չափսեր՝

720x800x2070մմ

Զանգված՝ 180կգ

Նախատեսված է բետոնների և քարանյութերի  սառնակայունության որոշման համար

12

Լաբորատոր գնդաղաց

A 091

 

Թրթռացման հաճախականություն՝ 400տատանում/րոպե

Էլեկտրասնուցում՝ 230В/50Վտ

Չափսեր՝ 350x710x410մմ

Զանքված՝ 50կգ

Օգտագործվում է բնական և արհեստական քարանյութերի նրբաղացման համար

13

Չորացման պահարան

А007-01 KIT

A007-04 KIT

A007-08 KIT

 

Ծավալ՝ 440լ

Ներքին չափսեր՝ 900x700x700մմ

Դռների քանակ՝ 2 հատ

Հզորություն՝ 2000Վտ

Զանգված՝ 85կգ

Նախատեսված է ելանյութերի և փորձանմուշների չորացման համար:

Առավելագույն ջերմաստիճանը՝ 220

 

14

Ցեմենտային շաղախի լաբորատոր խառնիչ

Е 095

 

Բաժակի տարողություն՝ 4,7լ Աշխատում է խառնիչ թիակների պտտման երկու ռեժիմով.

1) 140 կամ 285 պտույտ րոպեում (շրջանաձև)

2) 62 կամ 125 պտույտ պլանետար

 

Սարքը նախատեսված է. ցեմենտախմորի և շինարարական շաղախների արդյունավետ խառնման համար

15

Ծռման սեղմման համապիտանի մամլիչ 50կՆ

S 337

 

Ըստ սեղմման/ծռման՝ մինչև 50Կն առավելագույն բեռնվածք

 Ըստ ձգման՝ մինչև 25Կն առավելագույն բեռնվածք

Ծռման սեղմման մամլիչ, թվային կառավարման վահանակով:

Համապիտանի փորձարկման  մամլիչը նախատեսված է շինարարական նյութերի փորձարկման համար  

16

Բետոնի դեդեկտոր

 

 

Մարտկոցով աշխատող

Մարտկոց՝ 4AA

Բետոնի մեջ պողպատե, փայտե տարրերի և լարման տակ գտնվող էլեկտրահոսանքագծերի հայտնաբերում

17

Հիդրավլիկ մամլիչ 2000 ԿՆ

C089

 

Առավելագույն բեռնվածք՝ 2000կՆ

Էլեկտրասնուցում՝ 230В/750Վտ

Չափսեր՝ 750x450x1500մմ

Զանգված՝ 1200կգ

Նախատեսված է մինչև 2000կՆ բեռնվորմամբ 500×300մմ բլոկների,  մինչև 200 մմ խորանարդների և մինչև 320մմ բարձրությամբ գլանիկների սեղմման ամրությունը որոշելու համար

18

Բազմաֆունկցիոնալ սեղմման և ձգման համապիտանի մամլիչ 150կն

H011

 

Առավելագույն բեռնվածք (ձգում/ սեղմում)` 500/1500կՆ

Էլեկտրասնուցում՝ 230В/750Վտ

Չափսեր՝ 780x420x1700մմ

Զանգված՝ 850-900կգ

Նախատեսված է պողպատե ամրանների ձգման փորձարկման համար շրջանաձև լայնական հատույթի Ø6-25մմ և հարթ նմուշները մինչեւ 25×15 մմ: Այս սարքավորման միջոցով կարելի նաև կատարել բետոնե խորանարդաձև նմուշների մինչև 150մմ և գլանաձև՝ մինչև Ø160×320 նմուշների փորձարկում ըստ սեղմման

19

Ցեմենտի աղացվածքի մանրության որոշման սարք

(ցեմենտի օդաթափանցելիության որոշման սարքավորում)

Е 011N

 

Էլեկտրասնուցում ՝ 230В/20Վտ

Չափսեր՝ 300x250x510մմ

Զանգված՝ 8կգ

Սարքը նախատեսված է գնահատելու պորտլանդցեմենտի աղացվածքի նրբությունն ըստ տեսակարար մակերեսի

20

Բետոնե թարմ խառնուրդում օդի պարունակությունը որոշող սարք 5լ տարողությամբ

С 195

 

Բաժակի ծավալ՝ 5լ

Չափման տիրույթ՝ 0…8%

Սխալանք՝ 0,1%

Չափսեր՝  Ø250×700մմ

Զանգված՝ 13կգ 

Միաձույլ բետոնային աշխատանքների և գիտահետազոտական ուսումնասիրությունների ժամանակ բետոնախառնուրդում ներգրավված օդաքանակի գնահատում