1.Մասնագիտական գործունեության շրջանակները և խնդիրները Յուրաքանչյուր երկրում բնակչության սոցիալական ապահովության, տնտեսության զարգացման և բնապահպանական խնդիրների լուծման համար ջրային ռեսուրսների կառավարումը՝ մասնավորապես ջրամատակարարման և ջրահեռացման արդյունավետ համակարգի ստեղծումը, ունի խիստ կարևոր նշանակություն: Մասնագիտության հիմնական խնդիրներն են՝ ջրային ռեսուրսների ուսումնասիրությունը, հաշվառումը, պահպանումը, համալիր օգտագործումը, գետերի հունակարգավորման աշխատանքների կատարումը, հեղեղումների և սելավների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպումը , խմելու ջրի ու կեղտաջրերի մաքրման կայանների նախագծումը, մոդելավորումը, ինչպես նաև կառուցումը, շահագործումը և այլն: |
|
2.Մասնագիտության առանձնահատկությունները Մասնագետը իր գործունեության շրջանակներում կարող է աշխատել նշված ոլորտների կառուցվածքների նախագծման, շինարարության և շահագործման օբյեկտներում: Մասնագիտության ոլորտի կառուցվածքների առանձնահատկությունն կայանում է նրանում, որ դրանք հիմնականում աշխատում են ջրի ճնշման և ազդեցության պայմաններում: Բացի նախագծային և շինարարական աշխատանքներից, մասնագետները իրականացնում են շահագործման մեջ գտնվող կառուցվածքների և սարքավորումների վիճակի դիտարկումներ, կատարում են դրանց պրոֆիլակտիկ և կապիտալ վերանորոգումներ, տեխնիկական առաջընթացին համապատասխան իրականացնում են վերակառուցման աշխատանքներ:
|
|
3.Անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ Ջրամատակարարում և ջրահեռացում. ինժեներական կառուցվածքների համալիր է, նախատեսված բնական աղբյուրներից ջրի վերցման, անհրաժեշտության դեպքում մաքրման և սպառողին մատակարարման համար: Կառուցվածքներն են՝ խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման կայանները, ջրընդունիչները, ջրատարները, օրվա կարգավորման ջրամբարները (ՕԿՋ), պոմպակայանները, արտաքին և ներքին ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերը, կոյուղու կոլեկտորները, հեղեղատարները: |