ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Շինարարության ֆակուլտետ

Մեր Մասին

Շինարարության ֆակուլետի բակալավրիատն ու մագիստրատուրան ունեն առկա և հեռակա ուսուցոաւմ՝ հետևյալ կրթական ծրագրերովԱրդյունաբերական և քաղաքացիական շինարարություն (ԱՔՇ)

  • Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիանների
  • արտադրություն
  • Հիդրոտեխնիկական շինարարությում
  • Ջրամատակարարում և ջրահեռացում
  • Գեոդեզիա և կադաստր
  • Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում
  • Շենքերի նախագծում

Շինարարության ֆակուլտետում դասավանդումն իրականացվում է հայերեն, ռուսերեն որոշ կրթական ծրագրեր նաև անգլերեն լեզուներով: Ֆակուլտետում սովորում են Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության, ՍիրիայիՀնդկաստանի, Չինաստանի, և Վրաստանի քաղաքացիներ

 

      

Առաքելություն

Շինարարության ֆակուլտետի առաքելությունն է պատրաստել որակյալ կադրեր շինարարության բոլոր ենթաճյուղերի համար, ովքեր կկարողանան օգտագործելով ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները զարգացնել երկրի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող շինարարության ոլորտըՖակուլտետում պարբերաբար հրատարակվում և տպագրվում են` ուսումնա մեթոդական գրականություն, գիտական հոդվածներ, մենագրություններ, գյուտերի և արտոնագրերի համար ստանում են վկայականներ, պաշտպանում են թեկնածուական և դոկտորական թեզեր:

 

   

 

Միջազգային

Դասախոսները և ուսանողները ակտիվ մասնակցում են տեղական և միջազգային գիտագործնական գիտաժողովներին, կոնֆերանսներին, մրցույթներին և այլն: Նրանցից լավագույները դառել են պետական մրցանակների դափնեկիրներ, ստացել են շքանշաններ և պատվավոր կոչումներ, պարգևատրվել կառավարական գովասանագրերովՇինարարության Ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները ակտիվոեն մասնակցում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող Erasmus-Mundus Infitity ուսանողական և դասախոսական փոխանակումների միջազգային կրթաթոշակային ծրագ-րերին2015թ.-ից Ֆակուլտետը սերտ համագործակցություն ունի ԱՄՆ-ի Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի հետ, այդ համագործակցության շրջանակներում մեր դասախոսներն ու մագիստրոսներ հնարավորություն են ստացել վերապատրաստվել Ռատգերսի համալսարանում:

 

   

 

Դիպլոմ

ՃՇՀԱՀ-ը Հայաստանի Հանրապետութան միակ մասնագիտական ԲՈՒՀ-ն է, իսկ Շինարարության ֆակուլտետը միակն է որ պատրաստում է բարձր որակավորում ունեցող շրջանավարտներ շինարարության ոլորտումՄեր լավագույն շրջանավարները միշտ եղել են պահանջված ինչպես ՀՀ-ում այնպես էլ արտերկրի շինարարական և հարակից ճյուղերի կազմակերպություններում

 

Հետադարձ կապ

0009, ՀՀ, ք. Երևան, Տերյան 105

www.nuaca.am/faculty-of-construction, Հեռ.՝ +374 010544188

Ֆակուլտետի դեկան՝ տ.գ.թ., դոցենտ Դավիթ Գրիգորյան

Էլ.փոստ: david-grigoryan@yandex.ru, Հեռ.՝ +374 93578796

Գրիգորյան Դավիթ Համլետի Շինարարության ֆակուլտետի դեկան
Պարտիզպանյան Վիկտորիա Վոլոդյայի Դեկանի տեղակալ
Սաֆարյան Լիաննա Ռազմիկի Դեկանի տեղակալ
Ադամյան Երջանիկ Լևոնի Քարտուղար
Մինասյան Լաուրա Գուրգենի Մեթոդիստ