(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ

 

Ճարտարապետությունն այն բացառիկ մասնագիտությունն է, որտեղ միաձուլվում են արվեստն ու ճշգրիտ գիտությունները, փիլիսոփայությունն ու տեխնիկան, շրջակա միջավայրի ու մշակութային ժառանգության պահպանությունը, սոցիալական ու տեխնոլոգիական գործոնները, հոգեբանությունն ու բարքերը, վերջապես, ժամանակի ու ժողովրդի մտածելակերպի դրոշմը:

Ֆակուլտետի կառուցվածքում գործում է 5 ամբիոն՝

 

Ֆակուլտետում դասավանդումն իրականացվում է ինչպես հայերենով, այնպես էլ անգլերենով և ռուսերենով, քանի որ ֆակուլտետի ուսանողների 20-30%-ը ավանդաբար հանդիսանում է արտերկրի քաղաքացի:

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆակուլտետն առանձնապես սերտ կապեր է հաստատել Կլերմոն Ֆերանի, Լիոնի, Սենտ Էտիենի Ազգային Բարձրագույն ճարտարապետական դպրոցների, Ֆլորենցիայի Ճարտարապետական համալսարանի, Միլանի պոլիտեխնիկի, Լիսաբոնի ճարտարապետական դպրոցի, Ռուսաստանի Դաշնության մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:

Ճարտարապետության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմը 1994թ.-ից պաշտոնապես ճանաչվում է ֆրանսիականին համարժեք:

Ֆակուլտետում ուսումնական գործընթացի արդյունավետության ապահովմանը նպաստում է արդիական սարքավորումներով կահավորված ստուդիա-արվեստանոցների, լսարանների, ինչպես նաև հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորատորիայի առկայությունը:

 

Ապագա ճարտարապետներ, դառնալով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող՝ Դուք վստահորեն կկանգնեք բազմամյա փորձ ունեցող ճարտարապետների կողքին՝ ստեղծելով Ձեր սեփական նախագծերը: Բարեխղճորեն սովորելու դեպքում կդառնաք բանիմաց ճարտարապետներ, այսպիսով շենացնելով մեր երկիրն ու քաղաքը, զարդարելով այն գեղեցիկ ու կարևոր նշանակություն ունեցող կառույցներով:

Սիրելի՛ դիմորդներ, խելամիտ ընտրություն և լուսավոր ապագա ենք Ձեզ մաղթում:

 

Հումանիտար կրթամաս

  • Հայոց լեզու և խոսքի մշակույթ
  • Հայոց պատմություն
  • Օտար լեզու (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)*
  • Ֆիզիկական կուլտուրա

Հիմնարար, տեխնիկական և բնագիտական կրթամաս

  • Բարձրագույն մաթեմատիկա
  • Ճարտարապետական ֆիզիկա 01 /տեսական մեխանիկա, նյութերի դիմադրություն, շինարարական մեխանիկա/
  • Ճարտարապետական ֆիզիկա 02 /կլիմայաբանություն, լուսատեխնիկա, ակուստիկա/
  • Շինարարական կոնստրուկցիաներ /Ե/Բ, մետաղե և փայտե կոնստրուկցիաներ/
  • Գծագրական երկրաչափություն
  • Նյութագիտություն /Նյութերի ֆիզիկամեխանիկական հատկություններ/
  • Ինժեներական գեոդեզիա
  • Ինժեներական ցանցեր 01 /Ջրամատակարարում և ջրահեռացում/
  • Ինժեներական ցանցեր 02 /Ջերմագազամատակարարում և օդափոխություն/
  • Շինարարության տեխնոլոգիայի և կազմակերպման հիմունքներ
  • Շինարարության էկոնոմիկա
  • «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր

Կամընտրական կրթամաս**

  • Համակարգչային գրաֆիկա /AutoCAD/
  • Համակարգչային գրաֆիկա /Revit /
  • Համակարգչային գրաֆիկա /ArchiCAD/
  • Ճարտարապետական կոնստրուկցիաների ժամանակակից համակարգերի նախագծերում
  • BIM տեխնոլոգիաներ

Մշակույթի և արվեստի կրթամաս

  • Արվեստի և մշակույթի պատմություն
  • Ճարտարապետության և քաղաքաշինության պատմություն

Մասնագիտական կրթամաս

  • Ճարտարապետական նախագծման հիմունքներ
  • Ճարտարապետական նախագծում
  • Կերպարվեստ 01 /Գծանկար/
  • Կերպարվեստ 02 /Գունանկար/
  • Կերպարվեստ 03 /Քանդակ/
  • Ծավալատարածական հորինվածք
  • Ճարտարապետական տիպաբանություն /բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքերի/
  • Ճարտարապետական կոնստրուկցիաներ
  • Քաղաքաշինության հիմունքներ
  • Պատմական միջավայրի վերակառուցում և հուշարձանների վերականգնում
  • Լանդշաֆտ և ճարտարապետություն
  • Տարածքների ինժեներական բարեկարգում