(010) 303-300

Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոն

Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի կազմավորման ակունքները շատ խորն են՝ գալիս են 1936 թվականից, երբ տեխնիկական ֆակուլտետում ականավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի ջանքերով ստեղծվեց Ճարտարապետության մասնագիտական ամբիոնը, որը նա ղեկավարել է մինչև 1938 թվականը: 1938-1944թթ. ամբիոնը գլխավորել է Հարություն Զաքյանը:

1945-1990թթ. Ճարտարապետության ամբիոնի վարիչ է եղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանը, ով մեծ ավանդ ունի ամբիոնի կայացման գործում: Նրա շնորհիվ, սկսած 1978 թվականից, սկզբնավորվել և այսօր էլ  շարունակվում է պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման մասնագիտացմամբ ճարտարապետների պատրաստումը: Վարազդատ Հարությունյանի հեղինակությամբ հրատարակվել են երեք դասագրքեր՝ «Հին աշխարհի ճարտարապետություն», «Հայ ճարտարապետության պատմություն» և «Ճարտարապետական հուշարձանների վերականգնումը» (համահեղինակներ՝ Ա.Գրիգորյան, Գ.Նալբանդյան): Նրա շնորհիվ ստեղծվել և այսօր էլ համալսարանում գործում է մասնագիտական գրքերի հարուստ գրադարանը:

1991-1993թթ. Ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնի վարիչ է նշանակվել ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Արշավիր Թորամանյանը:

1993-2015թթ․ ամբիոնը ղեկավարել է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սաֆարյանը:

2015թ․ առ այսօր ամբիոնը ղեկավարում է ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Էմմա Հարությունյանը։

ՃՏՊԺ ամբիոնի հիմնական առաքելությունն է մնում ճարտարապետության տեսական կրթամասի հիմնական դասընթացների վարումը, պատմաճարտարապետական հուշարձանների պահպանությունը, դրանց գիտական հետազոտման, վերականգնման ու վերակառուցման գործընթացը, այդ ոլորտի գիտական սկզբունքների ձևավորումը: Դրանք ընկած են ամբիոնի տեսական և կուրսային, ինչպես նաև դիպլոմային աշխատանքների հիմքում: Կատարելով պատմական միջավայրի ուսումնասիրում և վերլուծություն, տեսական հետազոտական աշխատանքներ՝ ուսանողը ներկայացնում է պատմաճարտարապետական ժառանգության պահպանման, վերականգնման և վերակառուցման նախագիծ: Ճարտարապետի մասնագիտությունն ընտրած ուսանողն իր առաջին քայլերը կատարում է ՃՏՊԺ ամբիոնի դասախոսների ղեկավարությամբ, ովքեր վարում են ճարտարապետական նախագծման հիմունքների և ծավալատարածական հորինվածքի մասնագիտական գործնական դասընթացները:

ՃՏՊԺ ամբիոնի հիմնական ձեռքբերումներից է մասնակցությունը տարբեր Ճարտարապետական դպրոցների ավարտական աշխատանքների ստուգատեսներում: Երեսուն տարիների ընթացքում դիպլոմային բազմաթիվ աշխատանքներ, տարբեր միջազգային մրցույթ-ստուգատեսներում, արժանացել են բարձրագույն` «Գրանդ պրի» և առաջին կարգի դիպլոմների:

Ամբիոնը  ներգրավված է կարևոր պրակտիկ նշանակություն ունեցող Եվրամիության IACOBUS ծրագրում, որի անդամներն են Ֆրանսիայի Կլերմոն Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցը, Իսպանիայի Կորունիայի համալսարանը, Գերմանիայի Ռեգենսբուրգի համալսարանը և Բելգիայի Լյովեն քաղաքի ճարտարապետական դպրոցը: ՀՀ-ում Լիտվայի դեսպանության հետ համագործակցությամբ և ամբիոնի անմիջական մասնակցությամբ  համալսարանում բացվել է լիտվացի հանրահայտ արվեստաբան, հայկական պատմաճարտարապետական ժառանգության ուսումնասիրման և հանրահռչակման գործում մեծ ավանդ ունեցող Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անկյուն: 2017թ.-ից սկսած յուրաքանչյուր տարի սահմանվում է Բալտրուշայտիսի անվան մրցանակ՝ համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի պատմամշակութային ժառանգության պահպանությանը նվիրված տարվա լավագույն ավարտական աշխատանքի համար: 2018թ.–ից Գերմանական Ֆոլքսվագեն հիմնադրամի աջակցությամբ և Գեոթինգենի Գեորգ Ավգուստ համալսարանի հետ համագործակցությամբ ամբիոնը իրականացնում է «Հայաստանի պատմական քարե ճարտարապետության պահպանումը» ծրագիրը, որի շրջանակում կազմակերպվել է 3 ամառային դպրոց:

ՃՏՊԺ ամբիոնի դասախոսներից շատերը ներգրավված են նաև համալսարանի գիտահետազոտական աշխատանքներում: Ամբիոնի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են` հայկական և համաշխարհային ճարտարապետության հիմնախնդիրների տեսական հետազոտումն ու հեռանկարային զարգացման միտումների վերլուծությունը, Հայաստանի և միջազգային պատմաճարտարապետական համալիր հարցերի ուսումնասիրությունը, ճարտարապետների մասնագիտական վարպետության նվաճման մեթոդաբանական հարցերի օպտիմալացումը հատկապես ճարտարապետական հուշարձանների վերականգման և ճարտարապետական միջավայրի վերակառուցման ոլորտներում: Գիտական բազմաթիվ հետազոտությունների արդյունքում հրատարակվել են հոդվածներ, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ամսագրերում, ներկայացվել են գիտաժողովներում, որոնց ակտիվ մասնակիցներն են ամբիոնի դասախոսները: Կարևոր գործառույթներից է նաև երիտասարդ կադրերի պատրաստումն ու ասպիրանտների գիտական աշխատանքների ղեկավարումը:

Ամբիոնի կազմում իրենց գիտամանկավարժական գործունեությունն իրականացնում են   6 դոկտոր, պրոֆեսոր, 2 ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր, 3 պրոֆեսոր, 11 թեկնածու, դոցենտ, 5 դոցենտ, 12 թեկնածու, ասիստենտ, 10 ասիստենտ, 18 դասախոս:

 Հարությունյան Էմմա Պապինի Ամբիոնի վարիչ ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր
Սամուելյան Արև Հարությունի Միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավար
Նասոյան Հայկ Միսակի Տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Սիրադեղյան Վախթանգ Պավելի Տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Գասպարյան Մարիետտա Արտաշեսի Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր
Քերթմենջյան Դավիթ Գրիգորի Ճարտ. Դոկտոր, պրոֆեսոր, ՀՀԳԱԱ առաջատար գիտաշխատող
Կիրակոսյան Լյուբա Վլադիմիրի Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր
Գրիգորյան Աշոտ Հայկազի Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր
Հարությունյան Մհեր Գագիկի Ճարտարապետության թեկնածու, դոցենտ
Մխիթարյան Նարինե Էմիլի Ճարտարապետության թեկնածու, ասիստենտ
Թադեվոսյան Նատալյա Նիկոլայի Ճարտարապետության թեկնածու, դոցենտ
Թամազյան Վրեժ Սերյոժայի Ճարտարապետության թեկնածու
Նիկոյան Արփինե Հենրիկի ճարտարապետության թեկնածու, դոցենտ
Սաֆարյան Աշոտ Յուրիի Ճարտարապետության թեկնածու, դոցենտ
Վարդանյան Արա Սուրենի Ճարտարապետության թեկնածու, դոցենտ
Կանեցյան Ամինիա Գուրգենի Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Թորոսյան Արման Ժիրայրի Ճարտարապետ, դասախոս
Նահատակյան Դավիթ Սամվելի ճարտարապետության թեկնածու, ասիստենտ
Վարդանյան Էրիկ Գևորգի Ճարտարապետության թեկնածու, ասիստենտ
Դանիելյան Մերի Հենրիկի Ճարտարապետ, դասախոս
Մամյան Լուսին Հենրիկի Ճարտարապետ, դոցենտ
Նալբանդյան Գրիգոր Ալբերտի Ճարտարապետ, դոցենտ
Սանամյան Հովհաննես Աշոտի Ճարտարապետ, դոցենտ
Սիմոնյան Իրինա Մանվելի Ճարտարապետության թեկնածու, դոցենտ
Բաբաջանյան Արմինե Արամի Ճարտարապետ, ասիստենտ
Բաբաջանյան Արմինե Լեվոնի Արվեստաբան, ասիստենտ
Բինաթյան Սոֆյա Մուշեղի Ճարտարապետ, դասախոս
Մադոյան Անուշ Վաղարշակի Ճարտարապետության մագիստրոս, դասախոս