(010) 303-300

Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոն

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»  մասնագիտությամբ ուսանողների նկարչության դասավանդումը , որն իրենից մեծ արժեք է ներկայացնում ուսանողների գեղագիտական ուսուցման և դաստիարակության գործում իրականացվել է այս մասնագիտության բացման գրեթե առաջին օրերից` 1950թ.-ից իսկ հետագայում, ծրագրում ներգրավվել են նաև գունանկար և քանդակ առարկաները: 2007թ.-ից այս բոլոր առարկաները դասավանդվում են նաև համալսարանի համակարգչային նախագծում  և գեղեցիկ արվեստ մասնագիտությամբ ուսանողներին:

Ամբիոնում դասավանդվող առարկաներն են` գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, քանդակ, հեռանկարչություն, գունատեսություն, պլաստիկ անատոմիա:

Ամբիոնի հիմնադրման և կայացման բավական բարդ ուղին հաղթահարվել է շնորհիվ կերպարվեստի վաստակաշատ երախտավորներ և մանկավարժներ` ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի, ՀՀ ժողովրդական նկարիչներ  Հակոբ Կոջոյանի,  Ստեփան Աղաջանյանի և Հենրիկ Մամյանի,  ՀՀ վաստակավոր նկարիչներ  Բաբկեն Քոլոզյանի, Անատոլի Պապյանի, Լևոն Մանասերյանի, Վաղինակ Ասլանյանի, ինչպես նաև նկարիչներ Վեհիկ Տեր-Գրիգորյանի, Օնիկ Սարգսյանի, Անյա Պարոնյանի, Էվրիկ Մկրտչյանի, Հակոբ Ժամագործյանի, Հովհաննես (Օնիկ) Պողոսյանի, Վլադիմիր Մինասյանի, Վանիկ Կաժոյանի, Ռաֆաել Սարգսյանի, Ռազմիկ Ղազարյանի, Ալբերտ Սոխիկյանի, Ելենա ՏԵր-Ավագյանի, Սպարտակ Սաֆարյանի և այլոց:

1975 թ.-ին «գծանկարի, գունանկարի և քանդակի» ամբիոնը առանձնացավ շինարարական ֆակուլտետի ճարտարապետության ամբիոնից: Նոր ամբիոնում հնարավորություն ընձեռվեց առավել նպատակասլաց կազմակերպել  ուսումնական գործընթացը: Ամբիոնի հիմնադիր վարիչն էր Լևոն Մանասերյանը / Երևանի գեղարվեստի ինստիտուտը  ավարտել է 1953թ.-ին ,1983 թ.-ից դոցենտ, 2006թ.-ից` Պրոֆեսոր/, և այդ պաշտոնը վարել է մինչև 1991թ.-ը:

Ամբիոնում 1975-1985թթ., աշխատել են`

  • Դոցենտ, գեղանկարիչ Վլադիմիր Մինասյանը
  • Դոցենտ, գեղանկարիչ Էվրիկ Մկրտչյանը
  • Պրոֆեսոր/2010թ.-ից/, ճարտարապետ, գեղանկարիչ Ալբերտ Սոխիկյանը
  • դասախոս Ելենա Տեր-Ավագյանը

Ճարտարապետաշինարարական համալսարանի ստեղծումը հնարավորություն տվեց ավելացնելու գծանկարի և գունանակարի ժամերը: Գծանկարչության ուսուցման տևողությունը դարձավ 10, գունանկարչությանը` 4 և քանդակինը 2 կիսամյակ: Հետագայում ՃՇՀԱՀ-ի, թե՛ Ճարտարապետության և Դիզայնի, թե՛ համակարգչային նախագծման ֆակուլտետներում այս առարկաների դասավանդման տևողություները ենթարկվեցին որոշ փոփոխությունների:

1991 թվականից մինչև 2006 թվականը ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր, հանրապետության ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը: 2006-2007 թթ. –ին ամբիոնը միավորվելով  ՃՇՀԱՀ-ի գծագրության ամբիոնի հետ վերանվանվեց «գծագրության և նկարչության ամբիոն», իսկ 2007թ.-ից առանձնանալով գծագրության ամբիոնից, նորից վերանվանվեց «գծանկարի, գունանկարի և քանդակի»  ամբիոն:

Նրանց մեծ մասը վայելում է ուսանողների վստահությունն ու համակրանքը:

Ամբիոնին տրված 3 արվեստանոց-լսարանները պատշաճ կահավորված են և  բավարարում են ամբիոնի պահանջներին:

Համալսարանը ունի հենակետային քոլեջներ և դպրոց, որտեղ ուղվածությունն է «ճարտարապետություն և դիզայն»:

Ամբիոնին կից գործում է մանկահասակ երեխաների նկարչական ստուդիա, որտեղ դասավանդում են ավելի ազատ թեմաներով և մտածելակերպով, իհարկե տրվում է նաև ակադեմիական գիտելիքներ:

Ամբիոնը (ամբիոնի աշխատողներ, ուսանողներ) մշտապես մասնակցել է և մասնակցում է բազմաթիվ ֆորումների, արվեստի ցուցահանդեսների, բիանալեների, մրցանակաբաշխությունների, որոնց մի մասից վերադառնում է մրցանակներով: Գրեթե յուրաքանչյուր տարի ամբիոնի վաստակաշատ նկարիչները կազմակերպում են անհատական ցուցահանդեսներ տարբեր երկրներում և սրահներում: Ամբիոնի բովով անցած նախկին ուսանողներ դարձել են հռչակավոր ճարտարապետներ, նկարիչներ, երաժիշտներ, պետական գործիչներ և պաշտոնյաներ: