ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ՏԵՂԵԿԱԳԻՐ պարբերականը (ISSN 1829-4197) հրատարակվում է ՃՇՀԱՀ Գիտական Խորհրդի որոշմամբ: Հիմնադրվել է 2006թ-ին: Լույս է տեսնում տարին 4 անգամ, ծավալը՝ 15 հոդված:
Պարբերականը համառոտ շարադրվում է Ռուսաստանի Դաշնության ՎՆԻԻՆՏՊԻ «Շինարարություն և ճարտարապետություն» ռեֆերատիվ տեղեկատվական գիտատեխնիկական պարբերականում (ISSN 0233-8440):
Տպագրության են ընդունվում այլ հանդեսներում չտպագրված (օրիգինալ), գիտական նորույթ ունեցող հոդվածներ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Պարբերականի բոլոր հոդվածները գրախոսվում են:
Պարբերականում հոդվածների տպագրությունը իրականացվում է անվճար հիմունքներով:
Պարբերականը նախատեսված է ճարտարապետության և շինարարության բնագավառների գիտնականների և մասնագետների համար։
Պարբերականը լուսաբանում է հետևյալ թեմատիկ ուղղությունները՝
- Ճարտարապետություն (ԺԸ.00.01)
- Տեխնիկական գիտություններ.
- Շինարարություն (բոլոր ուղղություններով`Ե.23.01, Ե.23.02, Ե.23.03, Ե.23.04, Ե.23.05)
-
- Ջրային համակարգեր (միայն ԻԴ.04.02 մասնագիտությամբ)
- Քիմիա (բոլոր ուղղություններով`Բ.00.04, Բ.00.10, ԻԴ.04.02)
- Գեոդեզիա (Ե.23.06 ներառյալ քարտեզագրություն և կադաստր)
- Երկրաբնապահպանություն (ԻԴ.04.01, ԻԴ.04.02 մասնագիտություններով)
- Տրանսպորտ (միայն Ե.05.01, Ե.05.02 մասնագիտություններով)
- Տեղեկատվական համակարգեր (բոլոր ուղղություններով` Ե.13.01, Ե.13.02, Ե.13.03, Ե.13.04 Ե.13.05)
-
- Էներգետիկա (Ե.14.01, Ե.14.03, Ե.14.04 մասնագիտություններով)
- Գիտություններ Երկրի մասին.
- Երկրաբնապահպանություն (ԻԴ.04.01, ԻԴ.04.02 մասնագիտություններով)
- Տնտեսագիտություն (Ը.00.02, Ը.00.08 մասնագիտություններով)
- Արվեստագիտություն (միայն ԺԷ.00.03 մասնագիտությամբ):
- Շրջակա միջավայրի պահպանություն (ԻԴ.03.01 մասնագիտությամբ)
- Էկոլոգիա (Գ.00.11 մասնագիտությամբ):