(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ

ՃՇՀԱՀ զբոսաշրջություն մասնագիտության Ք-25 խմբի ուսանողները` դասախոս Սուսաննա Բարսեղյանի ղեկավարությամբ այցելություն ունեցան Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան՝ ՀՀ թանգարաններ ուսումնական պրակտիկայի շրջանակում: ՀՀ վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, գրող, ազգագրագետ, հայկական ավանդույթների ջատագով Լուսիկ Ագուլեցուն հաջողվել է փրկել հայկական մշակույթի ավելի քան հազար տարբեր տեսակ էլեմենտ՝ նվիրելով այս ամենին գրեթե ողջ կյանքը, յուրաքանչյուր այցելուին պարգևելով հին հայկական ավանդույթների շունչը: Հաջորդ այցելությունը Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում 20-րդ դարի երկրորդ կեսի հայ գեղանկարչության մեծ վարպետ Մինաս Ավետիսյանի տուն–թանգարանն էր: Ուսանողները ծանոթացան նրա արվեստին, որին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը:

Հրաշալի տպավորություն թողեց նաև Լոռվա գեղեցկուհի, Թռչկանի ջրվեժի բնության հուշարձանը:

Երևանի պետական համալսարանի պատմության թանգարան այցելության ընթացքում ուսանողները ծանոթացան Հայաստանի կրթական համակարգի ստեղծման դարավոր և ինքնատիպ պատմությանը` հատկապես էքսկուրսավարի հիանալի ներկայացրած գիտական աշխարհում հայ երախտավորների կյանքի ու գործունեության վերաբերյալ: Հաջորդ այցը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն էր, որտեղ ծանոթացան Հայաստանի կենդանական աշխարհի բազմազանության, Սևանա լճի պահպանությւան հիմնախնդիրներին:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում ուսանողները ծանոթացան ՀՀ երկրաբանական կառուցվածքի և ընդերքի հարստությունների հետ: Պրակտիկան մեկտեղեց Հայաստանի մշակութային, գիտական և բնական ժառանգությունը, իսկ աշխատանքի արժևորումը ուսանողների գոհունակությունն էր:

10.07.23