(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ «Չենք մոռանում» խորագիրը կրող միջոցառում: Միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: Այն կազմակերպել էր ՃՇՀԱՀ ավագ դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Մանե Ավագյանը: Միջոցառմանը ներգրավված էին դպրոցի տարբեր դասարանների աշակերտները։ Ներկաների թվում էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի խորհրդական Արման Առաքելյանը, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ:
30.04.24