(010) 303-300

ՃՇՀԱՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ BIM WORLD MUNICH 2026 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Նոյեմբերի 24-25-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվում է BIM World MUNICH 2026 միջազգային ցուցահանդեսն ու համաժողովը, որին մասնակցում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, համալսարանի ռազմավարական պլանավորման և զարգացման բաժնի ղեկավար, ճարտարապետ, դոցենտ Արմեն Մինասյանը, ինչպես նաև ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

BIM World MUNICH-ը շինարարության, շենքերի կառավարման և անշարժ գույքի ոլորտների թվայնացմանը, ինչպես նաև շենքերի տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջազգային հարթակ է։

Միջոցառումը միավորում է ոլորտի մասնագետներին, գիտնականներին, ճարտարագետներին և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին՝ հնարավորություն ընձեռելով ծանոթանալու նորագույն տեխնոլոգիական լուծումներին ու նորարարություններին, քննարկելու թվայնացման արդի մարտահրավերներն ու միջազգային համագործակցության զարգացման հեռանկարները։

ՃՇՀԱՀ ներկայացուցիչների մասնակցությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի միջազգային զարգացումներին ծանոթանալու, մասնագիտական կապերն ընդլայնելու, փորձի փոխանակման և շինարարության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները զարգացնելու տեսանկյունից։

25.11.26