Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի կողմից ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացն ավարտվել է։ Դասընթացի ամփոփման շրջանակում մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր՝ հավաստելով վերապատրաստման ծրագրի ավարտը։
Նախաձեռնությունը համալսարանի և տեսչական մարմնի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակությունն է՝ միտված մասնագիտական գիտելիքների տարածմանը, աշխատակիցների կարողությունների զարգացմանն ու ոլորտում մասնագիտական առաջընթացի խթանմանը։
ՃՇՀԱՀ-ը կարևորում է տարբեր կառույցների հետ համագործակցության ընդլայնումը՝ նպաստելով մասնագիտական ներուժի զարգացմանն ու գիտելիքի և փորձի փոխանակմանը։