(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ավարտվել են Բաց դռների օրերը, որոնք այս օրերի ընթացքում համալսարանում համախմբել են տարբեր ֆակուլտետների ապագա դիմորդներին։

Համալսարանում հյուրընկալվել են ևս երեք ֆակուլտետների՝ Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի, Կառավարման և տեխնոլոգիայի, ինչպես նաև Շինարարության ֆակուլտետների դիմորդները։

Բաց դռների օրերը կարևոր հնարավորություն են ընձեռել ապագա ուսանողներին անմիջականորեն հաղորդակցվելու համալսարանական միջավայրին, բացահայտելու իրենց հետաքրքրող մասնագիտությունները և առավել տեղեկացված ու գիտակցված ընտրություն կատարելու իրենց ապագա մասնագիտական ուղու հարցում։

ՃՇՀԱՀ-ը կարևորում է ապագա դիմորդների հետ նման հանդիպումները՝ նպաստելով մասնագիտական կողմնորոշմանը և համալսարանի կրթական հնարավորությունների ճանաչելիության բարձրացմանը։

26.11.26