(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԳԾԱՆԿԱՐ ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում պարգևատրվեցին Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում իրականացված «Գծանկար» առարկայի համադպրոցական օլիմպիադայի հաղթողները: Պարգևները աշակերտներին հանձնեց համալսարանի ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը: Վերջինս շնորհավորելով աշակերտներին նշեց. «Սիրելի՛ աշակերտներ, ուրախ եմ ձեզ ընդունելու համալսարանում: Կրկին շնորհավորում եմ և ցանկանում, որ այս հաղթանակը դառնա ձեր հետագա ճանապարհի բազում հաջողությունների սկիզբը: Շարունակեք կրթվել և զարգացնել ձեր գիտելիքներն ու հմտությունները՝ ապագայում բանիմաց ու գիտակ մասնագետներ դառնալու համար»:

Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող Անահիդ Խաչատրյանը նշեց. «Տարեցտարի մասնակից աշակերտների ներգրավվածությունն ավելանում է, ինչը գովելի է: Շատ ուրախ եմ, որ մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերի աշակերտներ: Վստահ եմ, որ մեր համալսարանում Ձեզնից յուրաքանչյուրը կգտնի իր ուրույն տեղը»:

Մրցույթին մասնկացել են շուրջ 100 աշակերտներ: Մասնակիցները 7-12-րդ դասարանի աշակերտներ էին, և հաղթողները ընտրվել են ըստ տարիքային խմբերի: Մասնակիցներից յոթը զբաղեցրել են առաջին հորիզոնականը, իննը՝ երկրորդ, ութը՝ երրորդ: Բոլոր հաղթողները ստացան պատվոգրեր և նվերներ:

25.04.24