(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

2024թ. առաջին եռամսյակում Նորարարությունների, ձեռներեցության աջակցման և դրամաշնորհների բաժնի կողմից իրականացվել են համալսարանի աշխատակիցների համակարգչային գիտելիքների բարելավմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ:

«MS Excel ծրագրակազմի կիրառումը համալսարանում» դասընթացը նպատակ ուներ զարգացնել վարչական կազմի կարողությունները: Դասընթացի շրջանակում մասնակիցներն իրականացրել են աշխատանքային գործառույթներին առնչվող տարբեր գործնական առաջադրանքներ։

«MS Word և МS PowerPoint ծրագրակազմերի կիրառումը համալսարանում» դասընթացի նպատակն էր Լեզուների ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին փոխանցել հմտություններ՝ պատկերավոր ներկայացնելու առարկային առնչվող նյութերը՝ այդպիսով լեզվի ուսուցումը առավել հետաքրքիր դարձնելու և ուսանողին հնարավորինս մատչելի մատուցելու համար:

Ձեռք բերված գիտելիքները կնպաստեն մասնակիցների հետագա գործունեության արդյունավետության բարձրացմանը:

29.04.24