(010) 303-300

ՈՒՍԱՆՈՂԻՑ՝ ԱՐՏԱԴՐՈՂ. All4R&D ԷՐԱԶՄՈՒՍ+ ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ «Համագործակցային, ազատ և նորարարական հարթակի միջոցով ակադեմիա- բիզնես համագործակցության խթանումը՝ հանուն հետազոտության և զարգացման» Էրազմուս+ նախագծի շրջանակում տեղի ունեցած կլոր-սեղան քննարկումը վերաբերում էր արտադրության կարիքներին ու մարտահրավերներին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Շինարարական կոնստրուկցիաներիՇինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպմանՃանապարհների և կամուրջներիԻնֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնների վարիչները, պրոֆեսորադասախոսական, ուսանողական կազմը և արտադրության ոլորտի ներկայացուցիչները, բարձրացվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ի˚նչ հմտություններ են ուսանողները ձեռք բերում համալսարանում սովորելիս և ի˚նչ հմտություններ են անհրաժեշտ արտադրության ոլորտում, արդյո˚ք գոյություն ունի բաց՝ համալսարանում կուտակված գիտելիքների և գործատուների կողմից պահանջված հմտությունների միջև: 

Քննարկմանը՝ ՃՇՀԱՀ-ի Ֆինանսական և տեղեկատվական գծով պրոռեկտոր Մարինա Ղազարյանը և Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի վարիչ Մհեր Մարկոսյանը ներկայացրեցին նյութեր All4R&D Էրազմուս+ նախագծի և ՃՇՀԱՀ-ում հիմնադրվելիք Սեյսմակայունությանն առնչվող գիտահետազոտական միավորի, իսկ Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ Տիգրան Դադայանը` վերոնշյալ գիտահետազոտական միավորի համար նախատեսվող սարքավորումների վերաբերյալ:

28.10.19