Ինֆորմատիկայի ամբիոնը ձևավորվել էր 1988թ. Երևանի նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետի կազմում, թիվ 444 հրամանով ինստիտուտի գիտական խորհրդի միջնորդությամբ, «Շինարարության ավտոմատ ղեկավարման և նախագծման ավտոմատացման համակարգեր» անվանմամբ:
ԻՀՏ և ԿՀ ամբիոնը պատրաստում է Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա և Կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտացունմերով բակալավրեր, մագիստրոսներ և ասպիրանտներ, և ապահովում է համալսարանի այլ մասնագիտություններին տեղեկատվական տեխնոլոգիանների բազային կարողություններին տիրապետումը:
ԻՀՏ և ԿՀ ամբիոնն ունի արդի սարքավորումներով համալրված 3 լաբորատորիաներ: Այն իր աշխատանքը կազմակերպել է հիմնվելով Երևանի Կապի Միջոցների Գիտահետազոտական Ինստիտուտի ուսումնական կենտրոնի վրա, որը բուհին տրամադրել է լրացուցիչ ուսումնական լաբորատորիաներ և իր բոլոր հնարավորությունները` օգնելով պատրաստել որակյալ կադրեր: Դրանով հանդիսանալով գիտատեխնիկական բազա ամբիոնի համար:
ԻՀՏԿՀ ամբիոնում ուսանողների ցանկությամբ անկացվում են պարբերաբար լրացուցիչ անվճար դասընթացներ ծրագրավորման հիմունքներ, քոմփյութերային ցանցեր և էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ առարկաների շրջանակներում: Ուսանողները լաբորատոր և գործնական աշխատանքները կատարում են ժամանակակից լաբորատոր ստենդերի վրա և մասնակցում են իրական նախագծերում՝ ապարատային և ծրագրային միջոցների ստեղծմանը:
Ամբիոնին կից գործում են հետևյալ լաբորատորիանները.
- ցանցային տեխնոլոգիաների համաշխարհային Cisco Networking Academy –ին կից ԵԿՄԳՀԻ Ռեգիոնալ ակադեմիան, որտեղ դասավանդում են սերտիֆիկացված հրահանգիչներ (instructor)
- Տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատացման միջոցների նախագծման
- Ծրագրավորման
- Կայքերի դիզայնի (web design )և ծրագրավորման (Web programming )
- ԷՀՄ
- Տեղեկատվության պաշտպանության
- Քոմփյութերային ցանցերի նախագծման և կառավարման
- Միկրոէլեկտրոնիկայի և նյութաբանության
- էլեկտրոնիկաի և էլեկտրոտեխնիկաի
Ամբիոնի առավելություններն են`
- Բարձր որակավորմամբ, գործնական մեծ փորձով, երիտասարդ
- մասնագետների գերակշռությամբ դասախոսական կազմը:
- Գործնական և գիտական կապերը ոլորտի ձեռնարկությունների հետ:
- Գործող լաբորատոր բազայի առկայությունը Երևանի Կապի Միջոցների Գիտահետազոտական Ինտիտուտում:
- Ուսման բարձր առաջադիմություն ունեցողներին աշխատանքով ապահովելու հնարավորությունը`