«Ճարտարապետության և քաղաքացիական Ճարտարագիտության կրթության վերափոխումը կայուն մոդելի» (TACEESM Erasmus+ Project)
Նախագծի նպատակն է՝ ապահովել բարձրագույն կրթության որակը գործընկեր երկրներում ճարտարապետության և քաղաքացիական շինարարության ոլորտներում և ընդլայնել դրա արդիականությունը աշխատաշուկայի կարիքներին համահունչ:
Նախագծի արդյունքում՝ յուրաքանչյուր գործընկեր համալսարան (այդ թվում ՃՇՀԱՀ-ը) պետք է բարելավի ճարտարապետության և քաղաքացիական շինարարության ոլորտների առնվազն 2 կրթական ծրագրերի ուսումնական պլաններ (1 բակալավրիատի և 1 մագիստրատուրայի)՝ հիմնվելով աշխատաշուկայի կարիքների վերլուծության հիման վրա: Ուսումնական պլանները պետք է լրամշակվեն ներկայումս դասավանդվող նորացված կամ լիովին նոր առարկաներով, որոնց ցանկը առաջարկված է նախագծի կողմից: Կմշակվեն համապատասխան ուսումնամեթոդական նյութեր, ինչպես նաև կհրատարակվեն ուսումնամեթոդական ձեռնարկներ:
ՃՇՀԱՀ-ն կմշակի ստորև բերված վեց նոր առարկաների ուսումնական պլանները․
- BIM (Building Information Model) տեխնոլոգիաներ (բակալավրիատ, 4 կրեդիտ)
- Ժամանակակից շինարարական համակարգերի ճարտարապետական նախագծում (բակալավրիատ, 3 կրեդիտ)
- Տարածքների բարեկարգում և իժեներական զարգացում (բակալավրիատ, 2 կրեդիտ)
- Կայուն ճարտարապետություն (մագիստրատուրա, 2 կրեդիտ)
- Նախագծի կառավարում ճարտարապետների համար (մագիստրատուրա, 2 կրեդիտ)
- Պատմական միջավայրի պահպանման ժամանակակից մեթոդները (մագիստրատուրա, 4 կրեդիտ)
Նախագծի տևողությունը 36 ամիս է։

Մարիբորի համալսարան (Սլովենիա)
Մալագայի համալսարան (Իսպանիա)
Բուրչի միջազգային համալսարան (Բոսնիա և Հերցեգովինա)
Բիհաչի համալսարան (Բոսնիա և Հերցեգովինա)
Մոստարի Ձեմալ Բիջեդիկ համալսարան (Բոսնիա և Հերցեգովինա)
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (Հայաստանի Հանրապետություն)
Բելառուսի ազգային տեխնիկական համալսարան (Բելառուս)
Բրեստի պետական տեխնիկական համալսարան (Բելառուս)
«CUBE DESIGN» ընկերություն (Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա)
“KF Gradnja” ընկերություն (Բոսնիա և Հերցեգովինա)
Բելառուսի ճարտարապետների (Բելառուս)
























