(010) 303-300

FlexWBL Erasmus+ Project

«Հայաստանի և Ռուսաստանի բուհերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համար ճկուն, նորարարական և պրակտիկ համակարգի ստեղծում» Էրազմուս+ նախագիծ (FlexWBL Erasmus+ Project)

FlexWBL նախագծի նպատակն է՝ Նպաստել Հայաստանի և Ռուսաստանի ազգային բարձրագույն կրթական համակարգերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոտեցման (WBL) ներդրմանը` աշխատաշուկայի պահանջներին շրջանավարտների կարողությունների համապատասխանեցման նպատակով` «համալսարան-ձեռնարկություն» ցանցային համագործակ-ցության համատեքստում և 2020 թվականից հետո բարձրագույն կրթության Եվրոպական տարածքի (EHEA) զարգացման միտումներին համահունչ, որոնք հաստատվել են Երևանի և Փարիզի կոմյունիկեներում:

Նախագծի խնդիրներն են․

  • Մշակել WBL մեթոդաբանություն` Հայաստանի և Ռուսաստանի ազգային բարձրագույն կրթության համակարգերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոտեցման իրականացման համար` հիմնվելով եվրոպական լավագույն փորձի վրա:
  • Ապահովել բարձրագույն կրթության ներուժի և հնարավորությունների աճը՝ WBL մեթոդաբանությունը կիրառող առարկաների մշակման և ներդրման միջոցով:
  • Մշակել և ներդնել առցանց WBL հարթակ:
  • Փորձարկել WBL մեթոդաբանությունը Հայաստանի և Ռուսաստանի համալսարաններում:

Նախագծի արդյունքում՝ ՃՇՀԱՀ-ում գործող որոշ կրթական ծրագրերում կիրականացվեն փոփոխություններ, որոնք կապահովեն աշխատավայրերում անցկացվող դասերի տեսակարար կշռի ավելացում, ինչպես նաև աշխատող ուսանողների համար կնախատեսվեն իրենց աշխատավայրերում ուսումնական պլանով նախատեսված դասերի, կամ նախագծերի, կամ գործնական պարապմունքների իրականացում։

Նախագծի տևողությունը՝ 36 ամիս է։

Նոյեմբերի 29, 2023թ.

2023 թվականի նոյեմբերի 29-ին Erasmus+ FlexWBL նախագծի շրջանակներում Գավառի պետական համալսարանի կողմից կազմակերպվեց առցանց եզրափակիչ հանդիպում: Հանդիպմանը մասնակցում էին FlexWBL նախագծի ՃՇՀԱՀ-ի թիմի անդամները: FlexWBL նախագծի համակարգող Պատրիկս Մորեվսը (Լիեպայայի համալսարան, Լատվիա) ներկայացրեց FlexWBL նախագծի իրականացման ակնարկը և նախագծի հիմնական արդյունքները: Բոլոր մասնակիցներին ողջունեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։ Նա նշեց այն բոլոր դժվարությունները, որոնք առաջացել էին նախագծի իրականացման ընթացքում՝ կապված համաճարակի, Հայաստանում և Ուկրաինայում ռազմական իրադարձությունների հետ։ Տիկին Հակոբյանը նշեց նաև նախագծի կարևորությունը բուհերում բարձրագույն կրթության որակի բարձրացման գործում։ Ներկաներին ողջունեց նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի կրթական և գիտական գծով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը։ Իրինա Վանյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին՝ ընդգծելով նախագծի ձեռքբերումների նշանակությունը հայաստանյան գործընկեր բուհերի և, մասնավորապես, ՃՇՀԱՀ-ի համար։ UFAR-ից Գոհար Ղալաչյանը ներկայացրեց WBL4JOB նախագծի արդյունքները։ Գործատուներ՝ «Luseen Technologies» ՏՏ ընկերության տնօրեն Վարազդատ Ավետիսյանը և BIM Consulting Ltd-ի փոխտնօրեն Աստղիկ Գրիգորյանը ներկայացրին WBL-ի վրա հիմնված բուհերի հետ համագործակցության ձևաչափերը։

 

24-28 հոկտեմբերի, 2023թ.

Լատվիայի Լիեպայայի համալսարանում կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ FlexWBL «Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն կրթության աշխատանքահեն ուսուցման ճկուն, նորարարական և գործնական շրջանակի մշակում»  նախագծի ամփոփիչ աշխատաժողովը: Աշխատաժողովին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Գավառի պետական համալսարանի պատվիրակությունները: 

FlexWBL Erasmus+ նախագծի աշխատանքները մեկնարկել են 2019 թվականից: FlexWBL նախագծի նպատակն է նպաստել Հայաստանի ազգային բարձրագույն կրթական համակարգերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոտեցման (WBL) ներդրմանը:

Համալսարանի ներկայացուցիչները աշխատաժողովի ընթացքում ներկայացրին FlexWBL նախագծի շրջանակում կատարված աշխատանքները, մեկնարկած «Նախագծերի կառավարում» (շինարարության ճյուղում) պիլոտային մագիստրոսական կրթական ծրագրի մանրամասները, ուսումնական պլանում իրականացված համապատասխան փոփոխությունները, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների հետ ձեռքբերված պայմանավորվածությունները:  

Արտաքին աուդիտորների հետ հանդիպման ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվեցին նախագծի շրջանակում ձեռքբերված արդյունքները, գնահատվեցին բուհերի կատարողականների ցուցանիշները:  

Հատկանշական է, որ եվրոպական գործընկեր համալսարանների հետ համագործակցությունն ընթանում է ոչ միայն նախագծի շրջանակում: 2023 թ. փետրվարին Ավստրիայի Լինցի Դիոցեզեի անվան համալսարանում կազմակերպված աշխատանքային հանդիպման ընթացքում նախագծի համակարգող բուհի՝ Լատվիայի Լիեպայայի համալսարանի կողմից ստացվել էր համագործակցության առաջարկ, որի արդյունքում համալսարանի 2023-2024 թթ. Էրազմուս+ շարժունության ծրագրում ընդգրվեց նաև ՃՇՀԱՀ-ը: Ծրագիրը նախատեսվում է 2023-2024 ուստարվա ընթացքում յուրաքանչյուր բուհի  կողմից 5-7 դասախոսի և ՃՇՀԱՀ 8 ուսանողի փոխանակում: Նախագծի համակարգող բուհը՝ Լատվիայի Լիեպայայի համալսարանը ներկայացնելով իրենց և ՃՇՀԱՀ-ի համագործակցությունը որպես հաջողված օրինակ, առաջարկեց մյուս համալսարաններին ևս դիտարկել նմանատիպ ձևաչափերով համատեղ աշխատելու հնարավորությունը:  

Լիեպայայի գործուղման ընթացքում ՃՇՀԱՀ-ը ստացավ ևս մեկ համագործակցության առաջարկ՝ Լատվիայի Կիրառական գիտությունների համալսարանի (EKA) կողմից:

 

26 սեպտեմբերի 2023թ.

Օրերս Լիտվայի Կլայպեդայի համալսարանում տեղի ունեցավ միջազգային աշխատաժողով՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ FlexWBL «Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն կրթության աշխատանքահեն ուսուցման ճկուն, նորարարական և գործնական շրջանակի մշակում»  նախագծի շրջանակներում։

Մանրամասները հղումով:

 

5-9 հունիսի, 2023

«Հայաստանի և Ռուսաստանի բուհերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համար ճկուն, նորարարական և պրակտիկ համակարգի ստեղծում» (Էրազմուս+ FlexWBL) նախագծի շրջանակում 2023թ․-ի հունիսի 5-ից 9-ը Երևանում է գտնվում Եվրոպական գործընկերների պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են նախագծի կոնսորցիումի գործընկեր համալսարանների (Լատվիայի Լիյեպայա համալսարանի և Լիտվայի Կլայպեդա համալսարանի) ներկայացուցիչները (5 հոգի, ներառյալ նախագծի միջազգային համակարգող՝ Պատրիկս Մորևսին) և արտաքին աուդիտորներ (2 հոգի):

Պատվիրակության աշխատանքները իրականացվել են ըստ նախանշված օրակարգի՝ հունիսի 6-ին՝ ՃՇՀԱՀ-ում, հունիսի 7-ին՝ Բրյուսովի պետական համալսարանում, հունիսի 8-ին՝ Գավառի պետական համալսարանում։

Սույն թվականի հունիսի 6-ին ՃՇՀԱՀ-ում կայացավ առաջին նիստը, որտեղ ողջույնի խոսքով հանդես են եկել ՃՇՀԱՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր՝ պ-ն Ռոբերտ Սուքիասյանը, Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչ՝ տիկին Էդիթ Սողոմոնյանը, FlexWBL նախագծի միջազգային համակարգող՝ պարոն Պատրիկս Մորևսը։ Եվրոպական և հայկական գործընկեր համալսարանների ներկայացուցիչները ներկայացրել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման իրենց համալսարանների փորձը։ ՃՇՀԱՀ-ի փորձը այս գործընթացում ներկայացրել է նախագծի թիմի աշխատանքները համակարգող Իրինա Վանյանը։ Հանդիպման երկրորդ նիստը կայացել է Բրյուսովի պետական համալսարանում, որտեղ Ի․Վանյանը ներկայացրել է ՃՇՀԱՀ-ի արդյունքները FlexWBL նախագծի իրականացման գործում, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների շրջանում իրականացված հարցումների արդյունքները։

 

28 փետրվարի, 2023թ.

Սույն թվականի փետրվարի 28-ին ՃՇՀԱՀ-ում անցկացվեց Էրազմուս+ նախագծերի տեղեկատվական օր ներքին և արտաքին շահակիցների համար: Որպես տարբեր կոնսորցիումների գործընկեր համալսարան ՃՇՀԱՀ-ն ներկայումս իրականացնում է հինգ Էրազմուս+ նախագծեր: ՃՇՀԱՀ-ի Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրեց Էրազմուս+ ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ի իրականացվող բոլոր նախագծերին վերաբերող համառոտ տեղեկատվությունը։

Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի ղեկավար՝ Իրինա Վանյանը ներկայացրեց «Հայաստանի և Ռուսաստանի բուհերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համար ճկուն, նորարարական և պրակտիկ համակարգի ստեղծում» (Erasmus+ FlexWBL) նախագծի առաջընթացին վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև 2023թ․-ին իրականացվելիք աշխատանքները։

Վ․Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանում և Ղրղզստանում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակումը և հետազոտական ցանցերի ամրապնդումը աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում» (Erasmus+ GeoTAK) նախագծին վերաբերող տեղեկատվությունը։ Նա նշեց, որ նախագծի շրջանակում «Երևանի պետական համալսարան», «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամների միջև ստորագրվել է պայմանագիր, որի նպատակն է կարգավորել Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում հետբուհական բարձրագույն կրթության համատեղ ծրագրի մշակումը, իրականացումը, գնահատումը, որակի մշտադիտարկումը, նյութական, ֆինանասական, տեխնիկական ու մարդկային ռեսուրսներով ապահովվածությունը: Վ․ Հովհաննիսյանը ընդգծեց նախագծին վերաբերող ևս մեկ կարևոր իրադարձություն, որն է ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարի նամակը, որով թույլատրվել է GeoTAK նախագծի շրջանակում «Երևանի պետական համալսարան», «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամներին «ԻԴ.03.01 Աշխարհագրություն» և «Ե.23.06 Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր» մասնագիտություններով իրականացնել համատեղ հետբուհական փորձնական կրթական ծրագիր՝ կրեդիտների փոխադարձ ճանաչման պայմանով:

Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը ներկայացրեց «Ճարտարապետության և քաղաքացիական Ճարտարագիտության կրթության վերափոխումը կայուն մոդելի» (Erasmus+ TACEESM) և «Կարողությունների զարգացում ճարտարապետական ժառանգության կայունությունը ապահովելու նպատակով» (Erasmus+ SAH) նախագծերի հիմնական հատկանիշները, նպատակները, խնդիրները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ներկայիս ձեռքբերումները:

Զեկուցողները պատասխանեցին միջոցառման մասնակիցների բազմաթիվ հարցերին: Միջոցառմանը մասնակցում էին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, պրոռեկտորներ Ռոբերտ Սուքիասյանը, Վարդգես Եդոյանը, Մանուկ Բարսեղյանը, աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը։ ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Ե. Վարդանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին միջոցառմանը մասնակցելու և ՃՇՀԱՀ-ի Էրազմուս+ նախագծերին իրենց ներդրումն ունենալու համար:

 

20-24 փետրվարի, 2023թ.

Erasmus+ FlexWBL նախագծի շրջանակում փետրվարի 20-ից 24-ը Ավստրիայի Լինց քաղաքի Դիոցեզեի անվան կրթության մասնավոր համալսարանական քոլեջում տեղի ունեցավ բուհում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրման քաղաքականության մշակման հարցերին նվիրված 5-օրյա աշխատաժողով։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից աշխատաժողովին մասնակցում էին Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ Տաթևիկ Եդոյանը, Կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Սիրանուշ Էգնատոսյանը,  Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Անի Հակոբյանը, Լեզուների կենտրոնի ղեկավար Սիրանուշ Հովհաննիսյանը։

Աշխատաժողովի մեկնարկային նիստում Սիրանուշ Հովհաննիսյանը ներկայացրեց ՃՇՀԱՀ-ի կազմակերպչական կառուցվածքին, կառավարմանը, կրթական ծրագրերին, ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին վերաբերող տեղեկատվությունը։  Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց և քննարկվեց Erasmus+ FlexWBL նախագծի ներկայիս կարգավիճակը։ Նախագծի շրջանակներում ՃՇՀԱՀ-ի իրականացված աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ տիկին Տ․Եդոյանը՝ շեշտադրելով համապատասխան կրթական ծրագրերի ուսումնական պլաններում նախատեսվող փոփոխությունների կատարման ընթացքը, ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածման կարևորությունը, ինչպես նաև կատարվեց գործընկեր կազմակերպությունների՝ Erasmus+ FlexWBL նախագծի իրականացման մեխանիզմների համեմատական վերլուծություն։ Անդրադարձ կատարվեց մշտադիտարկման և որակի բարելավման աշխատանքների, ինչպես նաև ուսումնաօժանդակ նյութերի և գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության ուղիներին առնչվող հարցերին։ Կազմակերպվեց այց Լինցի Արս էլեկտրոնիկա կենտրոն, ինչպես նաև իրականացվեց մշակութային այց Ավստրիայի Զալցբուրգ քաղաք։ 

Նախագծի ղեկավար կազմը քննարկեց և սահմանեց հետագա առցանց և դեմ առ դեմ հանդիպումների ժամանակացույցն ու պահանջվող փաստաթղթերի հանձման վերջնաժամկետները: 

FlexWBL նախագծի համակարգող բուհի՝ Լատվիայի Լիեպայայի համալսարանի կողմից ստացվեց համագործակցության առաջարկ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մշակվեց Էրազմուս+ KA107 շարժունության ծրագրի ներկայացման փաթեթ:

Ծրագրի ավարտին կողմերն ընդգծեցին աշխատաժողովի արդյունավետությունն ու հույս հայտնեցին, որ հետագա աշխատաժողովների ընթացքում նախագծի շրջանակներում կատարված աշխատանքների բարեհաջող ընթացքի վերաբերյալ էլ ավելի լայնածավալ քննարկումներ կանցկացվեն: 

 

8 դեկտեմբերի, 2022թ.

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին FlexWBL նախագծի շրջանակներում տեղի ունեցավ հերթական առցանց հանդիպումը: Մասնակիցները տեղեկացվեցին նախագծի երկարաձգման մասին մինչև 2023թ. նոյեմբերի 14-ը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնակիցների անելիքները նախագծի երկարածգված ժամանակահատվածում: Մասնավորապես, քննարկվել են 2023 թվականի փետրվարի վերջում Լինզի համալսարանում (Ավստրիա) կազմակերպվելիք աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքները։

28 փետրվարի, 2022թ.

Սույն թվականի փետրվարի 28-ին ՃՇՀԱՀ-ում անցկացվեց «Էրազմուս+» նախագծերի տեղեկատվական օր ներքին և արտաքին շահակիցների համար: Որպես տարբեր կոնսորցիումների գործընկեր համալսարան ՃՇՀԱՀ-ն ներկայումս իրականացնում է հինգ Էրազմուս+ նախագծեր: Իրինա Վանյանը ներկայացրեց «Էրազմուս+» «Հայաստանի և Ռուսաստանի բուհերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համար ճկուն, նորարարական և պրակտիկ համակարգի ստեղծում» (FlexWBL) նախագծի հիմնական հատկանիշները, նպատակները, խնդիրները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ձեռքբերումները: Ի:Վանյանը պատասխանեց մասնակիցների բազմաթիվ հարցերին: Միջոցառմանը մասնակցում էին ՃՇՀԱՀ ղեկավար կազմը ի դեմս ռեկտոր Ե. Վարդանյանի։ Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ.Եդոյանն ընդգծեց «Էրազմուս+» նախագծերի կարևորությունը ՃՇՀԱՀ զարգացման և դրա ուսումնական ծրագրերի արդիականացման համար։ ՃՇՀԱՀ ռեկտոր պարոն Ե.Վարդանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին միջոցառմանը մասնակցելու և ՃՇՀԱՀ «Էրազմուս+» նախագծերին իրենց ներդրումն ունենալու համար:

Կից ներկայացված է  Իրինա Վանյանի զեկույցը:

24 փետրվարի, 2022թ.

Հերթական առցանց հանդիպում տեղի ունեցավ Erasmus+ FlexWBL նախագծի շրջանակներում 2022 թվականի փետրվարի 24-ին: Հանդիպման ընթացքում քննարկվել է կրթական ծրագրի կոմպետենցիաների պորտֆոլիոյի ձևավորման և ուսումնական նյութերի մշակման հետ կապված հարցերը: Մասնակիցները պայմանավորվեցին մշակել գործողությունների պլան՝ կապված կոմպետենցիաների պորտֆոլիոյի և համապատասխան ուսումնական նյութերի վրա հիմնված ինտեգրված կրթական ծրագրերի իրականացման հետ:

11 փետրվարի, 2022 թ.

Առցանց հանդիպում՝ Նախագծի իրականացման հաշվետվության վերաբերյալ EACEA-ի դիտարկումների և առաջարկությունների քննարկման նպատակով

2021 թվականի հուլիսի 14-ին նախագծի համակարգող՝ Լիեպաիայի համալսարանի կողմից Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալությանը (EACEA) ներկայացվել Erasmus+ FlexWBL նախագծի իրականացման տեխնիկական հաշվետվությունը, որը հաստատվել և որակվել է որպես «ԼԱՎ»: 2022 թվականի փետրվարի 11-ին տեղի ունեցավ FlexWBL գործընկեր համալսարանների ներկայացուցիչների առցանց հանդիպումը՝ զեկույցի վերաբերյալ EACEA-ի դիտարկումների և առաջարկությունների քննարկման նպատակով: Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել մասնակիցների ակտիվ քննարկում:

31 հունվարի – 2 փետրվարի 2022թ.

FlexWBL նախագծի արդյունքների մասին տեղեկատվության տարածման տեղեկատվական և մեթոդաբանական վեբինար

Erasmus+ FlexWBL նախագծի արդյունքների տարածման վերաբերյալ տեղեկատվական և մեթոդական վեբինար կազմակերպվեց Տվերի պետական համալսարանի կողմից 2022 թվականի հունվարի 31-ից փետրվարի 2-ը: Վերջին երկու տարիների ընթացքում նախագծի արդյունքների մասին տեղեկատվության տարածմանը նվիրված իրենց զեկույցներով հանդես եկան գործընկեր համալսարանների բոլոր ներկայացուցիչները: Բացի այդ, նրանք ներկայացրեեցին նախագծի շրջանակներում ձեռք բերված սարքավորումների և դրանց տեղադրման մասին ընդհանուր տեղեկատվությունը։ WBL սկզբունքների օգտագործման գործընթացները ներկայացրեցին բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների կողմից: Քննարկվեցին համալսարաններում WBL-ի հայեցակարգի կիրառման համաճարակով պայմանավորված մարտահրավերները: ՃՇՀԱՀ-ի անունից՝ Իրինա Վանյանը ներկայացրեց FlexWBL նախագծի հիմնական արդյունքների տարածման ուղղությամբ համալսարանի կողմից իրականացվող աշխատանքները։ Համապատասխան ֆոտոնկարների կիրառմամբ Ի.Վանյանը նաև ներկայացրեց  FlexWBL նախագծի շրջանակներում ՃՇՀԱՀ-ի կողմից գնված սարքավորումները և դրանց տեղադրման գործընթացը:

21 հունվարի, 2022թ.

2022 թվականի հունվարի 21-ին Erasmus+ FlexWBL նախագծի շրջանակներում տեղի ունեցավ Ղեկավար կոմիտեի հերթական առցանց հանդիպումը: Գործընկեր համալսարանների ներկայացուցիչները զեկուցեցին իրենց համալսարաններում նախագծի առաջընթացի մասին: Ներկայացվեց նաև սարքավորումների գնման և տեղադրման ընթացքը: ՃՇՀԱՀ-ի FlexWBL նախագծի համակարգող Վարազդատ Հովհաննիսյանը նշեց, որ սարքավորումներն արդեն բուհում են և դրանց տեղադրման գործընթացն ընթացքի մեջ է։ Ակադեմիական բաղադրիչի համակարգող Իրինա Վանյանը նշեց, որ համապատասխան թվով դիմող ուսանողների առկայության դեպքում՝ WBL սկզբունքներով ուսումնական ծրագիրը կփորձարկվի 2022 թվականին։

3 դեկտեմբերի, 2021թ.

Առցանց հանդիպում WP2.1 աշխատանքային փաթեթի շրջանակներում

2021 թվականի դեկտեմբերի 3-ին FlexWBL Erasmus+ նախագծի շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում քննարկվեց «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության» (WBL) ավստրիական մոդելի գործարկման առաջընթացը Հայաստանի և Ռուսաստանի գործընկեր համալսարաններում։

2 դեկտեմբերի,  2021թ․

Ղեկավար հանձնաժողովի նիստ

2021 թվականի դեկտեմբերի 2-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին FlexWBL Erasmus+ նախագծի վարչական և ֆինանսական խնդիրները: Կողմերը ներկայացրեցին սարքավորումների ձեռքբերման և ներդրման գործընթացը:

 

29 նոյեմբերի, 2021թ․ 

 Առցանց աշխատաժողով WP2 աշխատանքային փաթեթի շրջանակներում

 2021 թվականի նոյեմբերի 29-ին FlexWBL Erasmus+ նախագծի WP2 աշխատանքային փաթեթի շրջանակներում մեկնարկեց եռօրյա միջազգային առցանց աշխատաժողովը, որի ընթացքում յուրաքանչյուր գործընկեր համալսարան ներկայացրեց FlexWBL-ի պլանավորման իր գործընթացը: Հանդիպմանը մասնակցեց ՃՇՀԱՀ-ի FlexWBL նախագծի թիմը։ Մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեցան վիրտուալ շրջայց կատարելու Կլայպեդայի համալսարանի ուսումնական կենտրոնում։

 

15 սեպտեմբերի, 2021թ․ 

Հայաստանյան առցանց հանդիպում՝ նախաձեռնված Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից

 2021 թվականի սեպտեմբերի 15-ին FlexWBL Erasmus+ նախագծի շրջանակներում Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից իրականացվեց հայաստանյան առցանց հանդիպում: Հանդիպմանը քննարկվեցին WP2 աշխատանքային փաթեթի և սարքավորումների ձեռքբերման կազմակերպչական հարցերը: Հանդիպմանը մասնակցում էին նախագծի ՃՇՀԱՀ-ի և Գավառի պետական համալսարանի համակարգողները:

 

8 սեպտեմբերի, 2021թ․

Միջազգային առցանց հանդիպում

2021 թվականի սեպտեմբերի 8-ին FlexWBL Erasmus+ նախագծի շրջանակներում տեղի ունեցավ միջազգային առցանց հանդիպում։ Գործընկերները քննարկեցին նախագծի առաջընթացը, ինչպես նաև 2021 թվականի հոկտեմբերին նախատեսվող առաջիկա աշխատաժողովի իրականացման հիմնական դրույթները:

1 սեպտեմբերի, 2021թ․ 

Միջազգային առցանց հանդիպում

2021 թվականի սեպտեմբերի 1-ին FlexWBL Erasmus+ նախագծի շրջանակներում տեղի ունեցավ WP2.2 աշխատանքային խմբի առցանց հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա աշխատաժողովի հետ կապված հարցերը։     

 

23 հունիսի, 2021թ․ 

Միջազգային առցանց հանդիպում

2021 թվականի հունիսի 23-ին FlexWBL Erasmus+ նախագծի շրջանակներում տեղի ունեցավ Ղեկավար հանձնաժողովի հերթական նիստը: Կողմերը հանդես եկան նախագծի կառավարման խնդիրների և նախագծի առաջընթացի մասին զեկույցներով:

 

14 հունիսի, 2021թ․ 

Առցանց հանդիպում WP2.2 աշխատանքային փաթեթի շրջանակներում

2021 թվականի հունիսի 14-ին FlexWBL Erasmus+ նախագծի WP2.2 փաթեթի շրջանակներում տեղի ունեցավ հերթական առցանց հանդիպումը: Ինտեգրված ուսումնական ծրագրի մշակման հաջորդող քայլերը քննարկվեցին գործընկեր համալսարանների ներկայացուցիչների կողմից:

 

2 հունիսի, 2021թ․

Առցանց հանդիպում WP2.2 աշխատանքային փաթեթի շրջանակներում

2021 թվականի հունիսի 2-ին FlexWBL Erasmus+ նախագծի շրջանակներում տեղի ունեցավ առցանց հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության» (WBL) սկզբունքները և նախագծի հետ կապված այլ հարցեր:

 

26 մայիսի, 2021թ․

Հերթական առցանց հանդիպում

 2021 թվականի մայիսի 26-ին FlexWBL Erasmus+ նախագծի շրջանակներում անցկացվեց հերթական առցանց հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեց նախագծի՝  յուրաքանչյուր գործընկեր համալսարանում ունեցած առաջընթացը, ինչպես նաև հետագա քայլերը: ՃՇՀԱՀ-ի ներկայացուցիչ Իրինա Վանյանը ներկայացրեց նախագծի շրջանակներում մինչ այդ իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ նախագծի ՃՇՀԱՀ-ի թիմի կողմից մշակված երեք փաստաթուղթ՝  բուհի ուսումնական ծրագրերում «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության» (WBL) սկզբունքների կիրարկման նպատակով, որոնք ներկայումս քննարկվում են բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի կողմից։

 

15 մայիսի, 2021թ․

«Սոցիալ-տնտեսական համակարգերի կառավարման հիմնախնդիրները. տեսություն և պրակտիկա» խորագրով միջազգային գիտաժողով

 2021 թվականի մայիսի 15-ին FlexWBL Erasmus+ նախագծի շրջանակներում տեղի ունեցավ Տվերի պետական համալսարանի կողմից կազմակերպված միջազգային առցանց գիտաժողով՝ «Սոցիալ-տնտեսական համակարգերի կառավարման հիմնախնդիրները. տեսություն և պրակտիկա» խորագրով։ «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության» (WBL) սկզբունքների գործարկման հնարավորությունները համալսարանում» խորագրով գիտաժողովին իր մասնակցությունն ունեցավ տնտեսական գիտությունների թեկնածու, ՃՇՀԱՀ-ի Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դոցենտ Ի. Վանյանը:

Կից ներկայացված է Իրինա Վանյանի ելույթը։

 

28 ապրիլի, 2021թ․ 

Եռօրյա առցանց աշխատաժողով

2021 թվականի ապրիլի 28-ին FlexWBL Erasmus+ նախագծի շրջանակներում մեկնարկեց Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող եռօրյա առցանց աշխատաժողով, որին մասնակցեցին նախագծի գործընկեր համալսարաններն ու կազմակերպությունները: ԵՄ գործընկերները հանդես եկան «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության» (WBL) սկզբունքների գործարկման վերաբերյալ ելույթներով:

Պատահականության սկզբունքով ձևավորված փոքր խմբերով մասնակիցները քննարկեցին մի շարք հարցեր։

 

17 մարտի, 2021թ․

Հերթական միջազգային հանդիպում

2021 թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ հերթական միջազգային առցանց հանդիպումը՝ FlexWBL Erasmus+ նախագծի առաջընթացը քննարկելու նպատակով: Գործընկեր համալսարանները և աշխատանքային փաթեթների ղեկավարները հանդես եկան իրենց առաջընթացի և նախագծի մարտահրավերների վերաբերյալ զեկույցներով:

 

5 փետրվարի, 2021թ․

Առցանց հանդիպում WP2 աշխատանքային փաթեթի շրջանակներում

2021 թվականի փետրվարի 5-ին  FlexWBL Erasmus+ նախագծի գործընկեր Կլայպեդայի համալսարանի կողմից կազմակերպվեց առցանց աշխատանքային հանդիպում՝ WP2 աշխատանքային փաթեթի շրջանակներում իրականացվող աշխատանքները քննարկելու նպատակով:

 

29 հունվարի, 2021թ․

Առցանց հանդիպում WP2.1 աշխատանքային փաթեթի շրջանակներում

Հանդիպման ընթացքում FlexWBL Erasmus+ նախագծի գործընկերներն ամփոփեցին նախագծի գործունեությունը։

 

27 հունվարի, 2021թ․ 

Հերթական առցանց հանդիպում

2021 թվականի հունվարի 27-ին տեղի ունեցավ FlexWBL Erasmus+ նախագծի հերթական առցանց հանդիպումը, որին մասնակցում էին Եվրոպայի, Հայաստանի և Ռուսաստանի գործընկեր համալսարանների տասը ներկայացուցիչներ՝ նախագծի մարտահրավերները քննարկելու նպատակով:

 

 

29 դեկտեմբերի 2020թ.

ՃՇՀԱՀ-ի կողմից կազմակերպած առցանց հանդիպում ներքին և արտաքին շահակիցների համար՝ Ավստրիայի Լինզի համալսարանում WBL-ի մոդելի կիրառման փորձը ներկայացնելու նպատակով:

Զեկույց

 

 

18 դեկտեմբերի 2020թ.

ՃՇՀԱՀ-ի կողմից կազմակերպած առցանց հանդիպում ներքին և արտաքին շահակիցների համար՝ FlexWBL նախագծի հայեցակարգը ներկայացնելու նպատակով:

Զեկույց

 

16-18 դեկտեմբերի 2019թ.

 

FlexWBL Erasmus+ նախագծի մեկնարկային աշխատաժողով

 

 

 

 

Համակարգող՝ Իրինա Վանյան

Հասցե՝ Տերյան, 105

Հեռ․՝ +374 10 58 37 73

Էլ․ հասցե՝ irinavanyan@gmail.com

Կայքի հղում՝ http://www.flexwbl.org/am/