(010) 303-300

RE-GRAD

2024 թվականի հունվարի 1-ին մեկնարկեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ «Հայաստանում և Մոլդովայում բակալավրի կրթության բարեփոխումը հանուն կանաչ և կայուն զարգացման» (“Reforming Undergraduate Education for Green and Sustainable Development in Armenia and Moldova” (Erasmus+ RE-GRAD)) նախագիծը։ Նախագիծը 3-ամյա է, որը համակարգում է Մոլդովայի տեխնիկական համալսարանը։

RE-GRAD նախագիծը բուհերում իրականացվող բակալավրի կրթության անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որում առանցքային են «Կանաչ» և «Կայուն» զարգացման քաղաքականությունները։ Նախագիծը նպատակ ունի աջակցել Հայաստանի և Մոլդովայի բակալավրիատի ուսումնական ծրագրերի բարեփոխումներին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ուսումնական ծրագրերից անցում կատարել դեպի ներառական, թվային և կանաչ ուղղվածություն ունեցող ուսումնական ծրագրերի՝ նպաստելով կայուն զարգացմանը, ուսանողների կարողությունների բարձրացմանը «Կանաչ» բիզնեսի ոլորտում։

Նախագծի կոնսորցիումի հայաստանյան մասնակիցներն են՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), «Կրթության քաղաքականություն և կառավարում» հասարակական կազմակերպությունը։

Նախագծի Մոլդովայի մասնակիցներն են Մոլդովայի տեխնիկական համալսարանը (նախագծի համակարգող), Կահուլի պետական համալսարանը, Մոլդովայի գիտության և հետազոտությունների նախարարությունը, Ֆրանսիայի-Մոլդովայի Առևտրա-արդյունաբերական պալատը։

ԵՄ գործընկերներն են՝ Սանիոյի համալսարանը (UNISANNIO, Իտալիա), Եվրոպական ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնը (CESIE, Իտալիա), Ստրասբուրգի համալսարանը (UNISTRA, Ֆրանսիա) և Բրասովի Տրանսիլվանիա համալսարանը (UNTB, Ռումինիա)։

2-7 դեկտեմբերի, 2024թ— Իտալիայի  Բենևենտո քաղաքի Սաննիոյի համալսարանում (UNISANNIO) կայացած միջազգային աշխատաժողով

2024թ․-ի դեկտեմբերի 2-7-ը Սաննիոյի համալսարանում (Բենևենտո, Իտալիա), Էրազմուս+ «Հայաստանում և Մոլդովայում բակալավրի կրթության բարեփոխումը հանուն կանաչ և կայուն զարգացման» (Erasmus+ RE-GRAD) նախագծի WP2 աշխատանքային փաթեթի շրջանակներում տեղի ունեցավ «Ուսուցման վերջնարդյունքների ձևավորման և թվային ուղղվածության դասավանդման  կարողությունների զարգացում» թեմայով միջազգային աշխատաժողովը, որի նպատակն էր վերապատրաստել Մոլդովայի և Հայաստանի գործընկեր բուհերի անձնակազմին՝ կանաչ տեխնոլոգիաների և թվայնացման վրա հիմնված դասավանդման և ուսուցման մեթոդների բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում ինտեգրելու համար: Աշխատաժողովին մասնակցում էին Erasmus+ RE-GRAD նախագծի կոնսորցիումի անդամ համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչները: ՃՇՀԱՀ-ի աշխատանքային խումբը (Ի․Վանյանը, Ա․ Մարտիրոսյանը, Ա․ Քարամյանը, Ս․ Էգնատոսյանը, Ք․ Սահակյանը, Ա․ Մարգարյանը) ներկայացրել է WP3 աշխատանքային փաթեթի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները։ Ջերմագազամատակարարման և օդափոխման, ինչպես նաև Գեոդեզիայի և Կադաստրի ամբիոնների վեց դասախոսներ մասնակցել են աշխատաժողովին առցանց։


14 նոյեմբերի, 2024թ., Նախագծի կառավարման առցանց հանդիպում
2024թ․-ի նոյեմբերի 14-ին Էրազմուս+ «Հայաստանում և Մոլդովայում բակալավրի կրթության բարեփոխումը հանուն կանաչ և կայուն զարգացման» (Erasmus+ RE-GRAD) նախագծի շրջանակներում կայացավ նախագծի հերթական առցանց հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին կոնսորցիումի 16 ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սարքավորումների գնման կարգավիճակին, WP3-ի շրջանակներում իրականացվող գործունեության ընթացքին վերաբերող և այլ հարցեր:

3 հոկտեմբերի, 2024թ., Նախագծի կառավարման առցանց հանդիպում

Նախագծի կառավարման առցանց հանդիպումը տեղի ունեցավ 2024 թվականի հոկտեմբերի 3-ին Էրազմուս+ «Բակալավրիատի բարեփոխում հանուն կանաչ և կայուն զարգացման Հայաստանում և Մոլդովայում» (Erasmus+ RE-GRAD) նախագծի շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցում էին Մոլդովայի և Հայաստանի գործընկեր համալսարանների/կազմակերպությունների տեղական համակարգողները և համա-համակարգողները։ Մասնակիցների կողմից քննարկվեցին 2024 թվականի դեկտեմբերի 2-7-ը Սաննիոյի համալսարանում (Բենևենտո, Իտալիա) կայանալիք միջազգային աշխատաժողովի օրակարգը: Բացի այդ, 3-րդ աշխատանքային փաթեթի (Ոլորտային որակավորումների
շրջանակի (ՈՈՇ) և CESD-ի մշակում) գործունեությունները ներկայացրեց պարոն Մարկարովը, ով հանդիսանում է WP3-ի պատասխանատուն՝ այս փաթեթի ղեկավար նշանակված Երևանի պետական ​​համալսարանի անունից:

 

25 հուլիսի 2024թ․- Էրազմուս+ RE-GRAD նախագծի կառավարման ամենամսյա հանդիպում
2024 թվականի հուլիսի 25-ին կայացավ Erasmus+ RE-GRAD նախագծի ամենամսյա նախագծի կառավարման առցանց հանդիպումը, որին մասնակցեցին նախագծի կոնսորցիումի անդամ համալսարանների ու կազմակերպությունների 13 ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց WP2 աշխատանքային
փաթեթի շրջանակներում եվրոպական գործընկեր համալսարանների կողմից մշակված վերապատրաստման նյութերի
փաթեթը, որը ներառում է եվրոպական փորձը «Կանաչ տեխնոլոգիաների և կայուն զարգացման նպատակների»
բարձրագույն կրթության քաղաքականության և ուսումնական ծրագրերին ինտեգրման փորձը։ Ներկայացվեց
Ստրասբուրգի համալսարանում (Ֆրանսիա)՝ սույն թվականի հուլիսի 1-ից 6-ը կայացած աշխատաժողովի
մասնակիցների կողմից գնահատման արդյունքները։

1-6 հուլիսի, 2024թ., Աշխատաժողով Ստրասբուրգի համալսարանում

2024թ․-ի հուլիսի 1-6-ը Ստրասբուրգի համալսարանում (Ստրասբուրգ, Ֆրանսիա), Էրազմուս+ «Հայաստանում և Մոլդովայում բակալավրի կրթության բարեփոխումը հանուն կանաչ և կայուն զարգացման» (Erasmus+ RE-GRAD) նախագծի WP2 աշխատանքային փաթեթի շրջանակներում տեղի ունեցավ «Արդյունքների և թվային ուղղվածություն ունեցող ակադեմիական ծրագրերի մշակման  քաղաքականություն» թեմայով միջազգային աշխատաժողովը, որի նպատակն էր վերապատրաստել Մոլդովայի և Հայաստանի գործընկեր բուհերի անձնակազմին՝ կանաչ տեխնոլոգիաների և կայուն զարգացման սկզբունքները բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում ինտեգրելու համար:

Աշխատաժողովին մասնակցում էին Erasmus+ RE-GRAD նախագծի կոնսորցիումի անդամ համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

2 մայիսի 2024թ․- Էրազմուս+ RE-GRAD նախագծի կառավարման ամենամսյա հանդիպում

2024 թվականի մայիսի 2-ին կայացավ Erasmus+ RE-GRAD նախագծի ամենամսյա առցանց հանդիպումը, որին մասնակցում էին նախագծի կոնսորցիումի անդամ համալսարաններ ու կազմակերպություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին WP1 աշխատանքային փաթեթի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքները։ Հետազոտությունը միտված էր պարզելու, թե նախագծում ներգրավված Մոլդովայի և Հայաստանի շահառու համալսարանները որքանով են ծանոթ «կանաչ տեխնոլոգիաների» և «կայուն զարգացման» հայեցակարգերին, որքանով են պատրաստակամ իրենց կրթական ծրագրերում այդ հայեցակարգերի ներդրմանը, և մի շարք այլ հարցեր։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև սույն թվականի հուլիսի 1-ից 6-ը Ստրասբուրգի համալսարանում (Ֆրանսիա) կայանալիք աշխատաժողովին վերաբերող մի շարք տեխնիկական և բովանդակային հարցե: 

28 մարտի 2024թ․- Էրազմուս+ RE-GRAD նախագծի կառավարման ամենամսյա հանդիպում

2024 թվականի մարտի 28-ին կայացավ Erasmus+ RE-GRAD նախագծի ամենամսյա առցանց հանդիպումը, որին մասնակցում էին նախագծի կոնսորցիումի ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում քննարկվեց սույն թվականի հուլիս ամսին Սրասբուրգի համալսարանում (Ֆրանսիա) կայանալիք աշխատաժողովին վերաբերող մի շարք տեխնիկական և բովանդակային հարցեր։

 

15-16 փետրվարի 2024թ․- Էրազմուս+ RE-GRAD նախագծի մեկնարկային հանդիպումը Մոլդովայի Տեխնիկական համալսարանում (Մոլդովա, Քիշնեվ)

2024 թվականի փետրվարի 15-16-ին Մոլդովայի Տեխնիկական համալսարանում (Մոլդովա, Քիշնև) հիբրիդային ռեժիմով կայացավ Erasmus+ RE-GRAD նախագծի մեկնարկային հանդիպումը։ Հանդիպմանը անձամբ մասնակցել են նախագծի Կոնսորցիումի անդամ համալսարանների ներկայացուցիչները Մոլդովայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, իսկ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են հիբրիդային ռեժիմով։ Հայաստանից անձամբ մասնակցել են մասնավորապես Երևանի պետական համալսարանի (պ-ն Ա. Մարկարովը) և Կրթության քաղաքականության և կառավարման հայաստանյան կենտրոնի (պ-ն Ա․Նավոյանը) ներկայացուցիչները, ԿԳՄՍՆ-ի ((տկն․ Օ․Զաքարյան, տկն. Մ. Սարգսյանը) և ՃՇՀԱՀ-ի (տկն. Ի. Վանյան) ներկայացուցիչները մասնակցել են առցանց ռեժիմով:

Ի․Վանյանը ներկայացրել է ՃՇՀԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև ՃՇՀԱՀ-ի կողմից ղեկավարվող 4-րդ աշխատանքային փաթեթի գործողությունները և նախագծով սահմանված արդյունքներն ու վերջնաժամկետները:

 

19 հունվարի 2024թ.

2024 թվականի հունվարի 1-ին մեկնարկել է Erasmus+ RE-GRAD նախագիծը։ Հունվարի 19-ին կայացավ նախագծի նախամեկնարկային առցանց հանդիպումը։ ՃՇՀԱՀ-ը նախագծի կոնսորցիումի անդամ է: Կոնսորցիումին անդամակցում են այլ համալսարաններ և կազմակերպություններ Մոլդովայից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հայաստանից: Նախագծի հիմնական նպատակը «Կանաչ» և «Կայուն» զարգացման քաղաքականությունների ինտեգրումն է բակալավրիատի ուսումնական ծրագրերին և դրանց վերջնարդյունքներին: