Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի «Հարթակ #5. Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների հզորացում» ծրագրի շահառուների համար ՄԱԶԾ գրասենյակի ծրագրային թիմի հետ համագործակցությամբ ՃՇՀԱՀ-ում իրականացվեց «Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթացը:
Դասընթացը նպատակ ուներ զարգացնել մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները նախագծերի արդյունավետ պլանավորման, կազմակերպման և իրականացման ոլորտներում։ Ծրագիրը համատեղում էր տեսական և գործնական բաղադրիչներ՝ ընդգրկելով նախագծի կյանքի ցիկլի կառավարում, ռիսկերի վերլուծություն, թիմային աշխատանք, հաղորդակցման ռազմավարություն և արդյունքների գնահատման մեթոդներ։
Դասընթացը վարում էր Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Իրինա Վանյանը: Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։