(010) 303-300

ԳԻՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ICCEE ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 2-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Աղվերանում անցկացվող «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովի աշխատանքները նոյեմբերի 6-ին շարունակվում են գիտական նիստերով՝ ընդգրկելով շինարարության, քաղաքային միջավայրի, տրանսպորտի, էներգաարդյունավետության և բնապահպանական ճարտարագիտության արդիական հիմնահարցերը։
Գիտաժողովի երկրորդ օրվա ծրագրում ներառված են երեք գիտական նիստեր՝ «Կառուցվածքների ճարտարագիտություն, սեյսմիկ կայունություն և կայուն շինարարություն», «Կայուն քաղաքային զարգացում, տրանսպորտ և խելացի քաղաքներ», ինչպես նաև «Առաջադեմ նյութեր և նորարարական շինարարական տեխնոլոգիաներ» և «Էներգաարդյունավետ շենքեր և բնապահպանական ճարտարագիտություն» թեմատիկ ուղղությունները։ Նիստերը վարում են Տիգրան Դադայանը, Արմեն Մինասյանը և Սիրանուշ Էգնատոսյանը։
Գիտաժողովի ընթացքում քննարկվում են նաև BIM-ի և արհեստական բանականության համատեղ կիրառման հնարավորությունները, նախագծային սխալների կանխարգելման և աշխատանքի անվտանգության բարելավման մեխանիզմները, ինչպես նաև ինժեներական համակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված նորարարական մոտեցումները։
Գիտաժողովի աշխատանքները եզրափակվելու են ամփոփիչ նիստով և փակման խոսքով։ Միջոցառումը կարևոր հարթակ է միջազգային գիտական համագործակցության ընդլայնման, մասնագիտական փորձի փոխանակման և քաղաքացիական ու շրջակա միջավայրի ճարտարագիտության ոլորտում նոր հետազոտական նախաձեռնությունների զարգացման համար։
07.11.26