Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարության ֆակուլտետի առկա բակալավրիատի ուսանողները մասնակցել են «Պտույտ ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում» ճանաչողական միջոցառմանը, որը նախաձեռնել և կազմակերպել էր «ՑԵԼՍԻՈՒՍ» ընկերությունը։
Միջոցառման ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին, նորարարություններին և ոլորտի արդի զարգացումներին՝ ընդլայնելով մասնագիտական գիտելիքներն ու պատկերացումները։ Միջոցառման ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր։
Նման ճանաչողական միջոցառումները կարևոր նշանակություն ունեն ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացման, տեսական գիտելիքների գործնական կիրառության և ոլորտի նորարարություններին ծանոթանալու տեսանկյունից՝ նպաստելով կրթական գործընթացի շարունակական զարգացմանը։