«Այգի» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային
համալսարանի հինգ ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողների ստուգարքային գրքույկների հանձնման միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետների ղեկավարները՝ Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն
Շատվորյանը, Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան Մարինե Գրիգորյանը, Դիզայնի ֆակուլտետի դեկան
Արտաշես Մելիքյանը և Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը։
Ողջունելով ուսանողներին՝ դեկանները շնորհավորեցին նրանց համալսարանական կյանքի նոր փուլի մեկնարկի առթիվ և
հանձնեցին ստուգարքային գրքույկները՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն, մասնագիտական առաջընթաց և
նորանոր ձեռքբերումներ։
Ուսանողներին իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել նաև Դիզայնի միջազգային ակադեմիայի նախագահ Արթուր Ռիժովը՝ մաղթելով նրանց հաջողություններ ուսումնառության և մասնագիտական կայացման ճանապարհին։
Միջոցառման կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՃՇՀԱՀ ուսանողական խորհուրդը՝ նախագահ Կառլեն
Քաշանյանի գլխավորությամբ, նպաստելով միջոցառման կազմակերպված և արդյունավետ իրականացմանը։