Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

1-ինն ենք ուսանողական վոլեյբոլում

Հանրապետական ուսանողական մարզական խաղերի շրջանակներում ՀՊՏՀ մարզադահլիճում անցկացված վոլեյբոլի տղաների առաջնության եզրափակչում՝ լարված և հավասար պայքարում մեր թիմը հաղթեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի(ՀՊՏՀ) թիմին՝ դառնալով 2019թ Հանրապետական ուսանողական մարզական խաղերի չեմպիոն: Մրցանակակիր բոլոր թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթներով։ 

ՃՇՀԱՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հակոբ Բադալյանը նկատեց․<<Տարեցտարի համալսարանի մարզական արդյունքները բարելավվում են։ Անցած տարվա ուսանողական խաղերի վոլեյբոլի մրցաշարում զբաղեցրինք 2-րդ հորիզոնականը՝ այս տարի 1-ինն ենք>>։

Նշենք, որ ՃՇՀԱՀ վոլեյբոլի տղաների թիմը մասնակցում էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպած Հանրապետական ուսանողական խաղերի վոլեյբոլի մրցաշարին:

Մեր թիմը խմբային փուլում հաղթելով Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի և Երևանի պետական համալսարանի թիմերին դուրս եկավ կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակիչում լարված և դիտարժան պայքարում հաղթելով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարանի թիմին դուրս եկանք եզրափակիչ, որտեղ էլ և հաղթեցինք։

Շնորհավորում ենք մեր վոլեյբոլի թիմին, մարզիչներին և մեր բուհին այս հաղթանակի կապակցությամբ՝ ցանկանալով նորանոր հաղթանակներ:

 

1,767  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր

04.12.19

1,768  Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր