(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

ՃՇՀԱՀ ուսանողները մասանկցել են Worldskills օլիմպիադային: Օլիմպիադայի մեկնարկը 2023թ. սեպտեմբերին էր, որին մասնակցում էին շուրջ 60 ուսանողներ ՀՀ տարբեր բուհերից: ՃՇՀԱՀ-ից մասնակցում էին 15 ուսանողներ: Օլիմպիադան իրականացվում էր փուլերով. առաջին փուլը համահայկական փուլն էր, որը իրականացվում էր սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որտեղ 60 ուսանողներից պետք է ընտրվեին 6 ուսանողներ: ՃՇՀԱՀ ուսանողներից մեկը «Բջջային հավելվածների մշակում» ուղղությամբ զբաղեցրել էր 1-ին հորիզոնականը, իսկ «Վեբ տեխնոլոգիաներ» ուղղությամբ երկու ուսանողներ համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Հաջորդ փուլում վեց ուսանողներից պետք է ընտրվեին երկուսը, որոնք կներկայացնեին Հայաստանը միջազգային հարթակում:

Ֆրանսիայում կայանալիք Worldskills 2024 օլիմպիադայում սեպտեմբեր ամսին Հայաստանը ներկայացնելու իրավունք ստացան ՃՇՀԱՀ ուսանողներ Մկրտչյան Լուիզան(Վեբ տեխնոլոգիաների ուղղությամբ) և Արմինե Հակոբյանը(Բջջային հավելվածների ուղղությամբ):

Այս պահին ուսանողները պատրաստվում են պատվով ներկայացնելու Հայաստանը: Ուսանողներին ամեն կերպ աջակցում է համալսարանը, շուտով նրանք կընդգրկվեն տարբեր խմբերում՝ հավելյալ պարապմունքներ իրականացնելու համար, ինչպես նաև զարգացնելու անգլերեն հաղորդակցվելու հմտությունները: Ուսանողներին աջակցում է ՃՇՀԱՀ Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Պետրոսյանը:

Ամռանը ևս իրականացվելու են նաև հավելյալ պարապմունքներ աշխարհում առավելագույն արդյունք գրանցելու համար:

21.03.24