(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԻՏԵ/ ՇԱՅՈՅԻ ԴՊՐՈՑԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Օրերս կայացավ աշխատանքային հանդիպում ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և Ճարտարապետության և պատմամշակութային ժառանգության Սիտե/ Շայոյի դպրոցի  ղեկավարության միջև։

Միջազգային գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և  նշեց, որ աշխատանքային հանդիպումը տրամաբանական շարունակությունն է ՌԵ-ՇԿՈԼԱՅԻ հետ այն նախաձեռնության, որը սկսվեց շուրջ 1 տարի առաջ, երբ համալսարանում ներդրվեց լրացուցիչ կրթական ծրագիր, որի ավարտին առաջին 13 շրջանավարտները ստացան մշակութային ժառանգության ոլորտի մասնագետի որակավորում:

Հանդիպմանը ներկա էր և ողջույնի խոսքով ներկայացավ նաև ծրագրի գործընկեր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կցորդ, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն։

Հանդիպման ընթացքում ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը և Ճարտարապետության և ճարտարապետական ժառանգության նախագահ տիկին Քաթերին Շեվիլոն ստորագրեցին շրջանակային պայմանագիր: Պայմանագրով նախատեսվում է միջազգային մակարդակում խթանել և ամրապնդել երկուստեք համագործակցությունը, գիտելիքի փոխանակումը նպաստելու՝ մշակութային ժառանգության պահպանման և արժևորման ոլորտում կազմակերպությունների հետազոտական և ուսումնական ծրագրերը բարելավելու նպատակով։

Հայաստանում ամենա բարձր մակարդակով իրականացվում է մշակութային ժառանգության պահպանության քաղաքականությունը, և ՃՇՀԱՀ-ը այդ գործընթացի մի մասն է, քանի որ համալսարանում պատրաստվում են մասնագիտական կադրեր՝ ճարտարապետ-վերականգնողներ:

Հանդիպման ավարտին ստորագրվեց նաև պայմանագիր Ճարտարապետության և պատմամշակութային ժառանգության Սիտե/ Շայոյի դպրոցի տնօրենի փոխանորդ տիկին Դելֆին Աբուլկերի և Ռե-Շկոլա Հայաստանի հիմնադիր տիկին Նարինե Տյուտչևայի միջև։

30.10.23