Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել Հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում ուսանողներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
- Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և օրդինատուրայի 90 և ավել ՄՈԳ ունեցող և ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։ 90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ Ավարտող ուսանողները ովքեր ուսվարձի պարտք չունեն կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը՝ եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ Իսկ եթե ավարտող ուսանողի վարձը վճարվել է ուսանողական վարկիմիջոցով, գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։ Այսպիսի գումարները կօգտագործվեն այլ ուսանողների վարկավորելուհամար։
- 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող և նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն՝ այդ թվում պետության կողմից հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողների համար։ 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5 տոկոսով, այսինքն վարկերը հասանելի կլինեն 4 տոկոսով։
- Ուսանողները վարկի մայր գումարը սպասարկում են բուհն ավարտելուց հետո։
Բարձր գնահատելով և հետևելով ՀՀ Կառավարության և ԿԳՄՍ նախարարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումների ընթացքին` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը հանձնարարել է՝ կազմել մեր համալսարանում շահառու հանդիսացող այն ուսանողների ցուցակը ովքեր բավարարում են 1 կետում ներկայացվող պահանջներին։
Սիրելի՛ ուսանողներ, ապրիլի 20֊ից հասանելի կլինեն ցուցակները և շահառուները կտեղեկացվեն, որպեսզի օգտվեն կառավարության կողմից իրականացվող աջակցությունից, իսկ մնացած կետերին բավարարելու համար հավելյալ տեղեկատվությունը կարող եք ստանալ առցանց եղանակով` ձեր համապատասխան ֆակուլտետի դեկանատներից։
Շարունակե՛ք հետևել համալսարանի պաշտոնական կայքէջի հայտարարություններին՝ բուհին վերաբերող հավաստի տեղեկատվություն ստանալուհամար: