(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ի ԵՎ ՎԱԼԵՆՍԻԱՅԻ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՎԵՐԱԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի միջև վերակնքվեց ռազմավարական նշանակություն ունեցող համագործակցության հուշագիր։
Փաստաթուղթը ստորագրեցին ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Խոսե Կապիլիան։ Հուշագրի վերակնքումը նոր հնարավորություն է ստեղծում երկու համալսարանների միջև կրթական, գիտահետազոտական, նորարարական և միջազգային համագործակցության խորացման համար։
Համագործակցության շրջանակում կարևորվում են ուսանողների և դասախոսների շարժունության խթանումը, համատեղ կրթական և գիտական ծրագրերի զարգացումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև ճարտարապետության, շինարարության, ինժեներական կրթության, կայուն զարգացման և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացումը։
Միջոցառմանը ներկա էր նաև ՃՇՀԱՀ Կրթության զարգացման և նորարարությունների կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը։
Հուշագրի վերակնքումը ևս մեկ կարևոր քայլ է ՃՇՀԱՀ-ի միջազգային կապերի ընդլայնման և առաջատար եվրոպական համալսարանների հետ գործնական համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

01.06.26