Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՏԱՐԵՑՏԱՐԻ ՀԱՍՈՒՆԱՑՈՂ ԵՎ ԱՄՐԱՊՆԴՎՈՂ ՄԱՅԻՍԻ 9-Ը

Հայը գիտի կռվել ու հաղթել, գիտի ապրել ու ապրեցնել և անգամ ամիսն անվանակոչել ու փառքով պսակել: 

Մայիսը հայկական օրացույցի մեջ հաղթական կարմիրով նշված ամիս է, իսկ այսօր Եռատոն է՝ 1945թ-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը:  

Հայրենականի 75 ամյակն այս տարի պակաս հանդիսությամբ է նշվում՝ կապված աշխարհում տիրող համավարակի հետ, սակայն, գրեթե յուրաքանչյուր ընտանիքում ապրում է մի մեծ հիշողություն՝ ժառանգաբար փոխանցված պապիկ-տատիկների կողմից, հիշողություն, որը զրնգուն է նրանց հերոսական մեդալների պես և անմահ, ինչպես նրանց սխրանքը:

Չկա որևէ ընտանիք, որտեղ հուզումով ու մեծ հպարտությամբ չհիշեն նաև 1992թ-ի մայիսը, երբ վերջապես հնչեց այդքան սպասված լուրը՝ Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշին ազատագրված է:

Այսօր՝ Հայրենական մեծ պատերազմի 75 և Շուշիի ազատագրման ու հաղթանակի 28 ամյակներն ապացույց են, որ հայկական ոգին անպարտ է, որ հանուն արդարության, ինքնության պահպանման ու հաղթության համար թափված հայի արյունը միշտ թարմ է, իսկ սերունդները միշտ պատրաստակամ՝ նորից զենք վերցնելու և անհրաժեշտության դեպքում Հայրենիքի սահմաններն անձնազոհաբար պաշտպանելու:

Շնորհավո՛ր տոնդ, հայի Հայաստան և Արցախ: 

415  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

09.05.20

416  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր