ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ունենք առաջին դիմորդը

Ճարտարապետ դառնալու հստակ ցանկությամբ՝ 17-ամյա Կարապետյան Նանեն մայիսի 5-ին քայլերն ուղղեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: Նանեն 2016-2017թթ. ուստարվա ընդունելության առաջին դիմորդն է: Նրան ոգևորելու և ամիսներ անց մեր համալսարանի ուսանողը դառնալու «պարտադիր» պայմանով՝ Ընդունելությունների բաժնի ղեկավար Հայկ Սարգսյանը համալսարանի անունից նրան նվիրեց ՀՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Լևոն Մանասերյանի գիրքը:

Հիշեցնենք, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ընդունելությունը մեկնարկել է մայիսի 5-ին և կշարունակվի մինչև հունիսի 1-ը: Մեր համալսարանը սիրով սպասում է իր՝ յուրաքանչյուր ապագա ուսանողին:

 2,369 просмотров всего,  2 просмотров сегодня

11.05.16

 2,370 просмотров всего,  3 просмотров сегодня