ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՈՉ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Սիրելի՛ ուսանողներ․

  Կարևորելով Ձեր ուսումնառության անխափան շարունակականությունը, ՃՇՀԱՀ-ի բնականոն աշխատանքերի կազմակերպումը, ինչպես նաև բուհի աշխատակիցներին լիարժեք աշխատավարձով ապահովումը, համալսարանը հորդորում է ոչ ավարտական կուրսի ուսանողներին, ովքեր ունեն ուսման վարձի պարտք, վճարել այն մինչև ս/թ մայիսի 20-ը: Ձեր էլեկտրոնային հասցեին համալսարանից կուղարկվի համապատասխան փասթաթուղթ, որը ներկայացնելով ՀՀ ցանկացած բանկ, դուք կարող եք կատարել ուսման վարձի վճարում: 

Այն ուսանողները, ովքեր արտակարգ դրություն հայտարարվելու հետևանքով չեն կարող կատարել վճարումը ամբողջությամբ, կարող են  դիմել մինչև ս/թ մայիս 10-ը իրենց ֆակուլտետի դեկանատ՝ ներկայացնելով դիմում, տարաժամկետ վճարման նոր ժամանակացույց, ուշացման պատճառները և հիմնավորող փաստաթղթերը: Հիմնավորող փաստաթուղթ է հանդիսանում այն փաստաթուղթը, որով հավաստվում է այն պատճառները, որի հետևանքով ուսանողը չի կարող վճարել ուսման վարձը ամբողջությամբ, օրինակ ՝ տեղեկանք, որը փաստում է, որ ուսանողը կամ նրա ծնողը համարվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված  կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերից մեկի շահառու կամ գործատուի կողմից տեղեկանք առ այն, որ ուսանողը, կամ նրա ծնողը հանդիսանում է արտակարգ դրության հետևանքով խոցելի ոլորտի աշխատակից կամ աշխատանքը կորցրել է արակարգ դրության ընթացքում  և այլ նմանօրինակ փաստաթղթեր:  

Դիմումները կարող եք ուղարկել առցանց եղանակով՝ օգտվելով հետևյալ հղումից` https://nuaca.am/online_application:

  Դիմումի օրինակի ձև։

 

 1,025 просмотров всего,  1 просмотров сегодня

30.04.20

 1,026 просмотров всего,  2 просмотров сегодня