ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Շնորհավորեցին թամանյանի 138 ամյակը

Դեպի Կասկադի համալիր շարժվող մարդկանց հոսքն այսօր նպատակային էր: Այսօր նշվում է ականավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 138 ամյակը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները, ապագա ճարտարապետները եկել էին՝ շնորհավորելու մեծ հային: Ուսանողներին ուղեկցում էին ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՀՀ Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը, Ալ. Թամանյանի թոռն ու ծոռնուհին, լրագրողներ և, պարզապես, ճարտարապետին հիշող ու մեծարող մարդիկ:

Ծաղիկներ դնելով Ալ. Թամանյանի հուշարձանին՝ ներկաները հիշեցին նրա անցած ուղին, մատնանշեցին հայկական ճարտարապետության մեջ ունեցած ահռելի ավանդը, որով նա վերակենդանացրեց զարդաքանդակի արվեստը՝ հաղորդելով նոր բովանդակություն:

Նշենք, որ Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878թ-ին Եկատերինոդար, այժմ` Կրասնոդար քաղաքում: 1898թ-ին ընդունվել է Սանկտ Պետերբուրդի գեղարվեստների ակադեմիային կից բարձրագույն գեղարվեստական ուսումնարանի ճարտարապետության դասարան, որն ավարտել է 1904թ-ին՝ ճարտարապետ-նկարչի որակավորմամբ: Ուսումնասիրելով Տեկորի, Զվարթնոցի, Անիի և այլ պատմական հուշարձաններ ու ժողովրդական ճարտարապետության նմուշներ` Թամանյանը կարողացել է գտնել դրանց оգտագործման մեթոդը ժամանակակից պայմաններում: Երբեք չմերժելով, բայց և չկրկնելով  հինը, նա պատմական կամուրջ է գցել հայ ժոդովրդի անցած շրջանի մշակույթի և նորի միջև:
Նրա նախագծով է կառուցվել Կառավարական տունը, որի համար ականավոր ճարտարապետը 1942թ-ին՝ հետմահու, արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, իսկ Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախագիծը Փարիզի 1937թ-ի համաշխարհային ցուցահանդեսում շահել է Մեծ ոսկե մեդալ:

Սակայն, Ալ.Թամանյանի ճարտարապետական հանճարի մեծագույն դրսևորումը եղել և մնում է Երևանի գլխավոր հատակագծի ստեղծումը, որի աշխատանքները նա սկսել էր դեռ 1923թ-ից առաջ և շարունակել մինչև կյանքի վերջը: Եվ մինչև այսօր էլ Թամանյանի ստեղծագործությունները համարվում են նշաձող, իսկ թամանյանական ճարտարապետական դպրոցի հիմքերով շարունակվում են կրթվել սերունդներ:

 2,247 просмотров всего,  2 просмотров сегодня

16.03.16

 2,248 просмотров всего,  3 просмотров сегодня