(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Մարինա Ղազարյանը՝ «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշանակիր

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ֆինանսական գծով պրոռեկտոր Մարինա Ղազարյանը, երեկ, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, պարգևատրվել է «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշանով:

Իր գիտելիքներն ու փորձն ի սպաս դնելով՝ Մարինա Ղազարյանը շուրջ 15 տարի ղեկավարել է նախ Արարատյան Հայրապետական թեմի, ապա Մայր Աթոռի ֆինանսական բաժինը:

Եվ, գնահատելով տիկին Մարինայի ազնիվ, առաքինի կին և մայր լինելը, ինչպես նաև Մայր Աթոռում ծավալած եկեղեցանպաստ, բարեխիղճ, արգասաբեր ու պատասխանատու գործունեությունը, Ամենայն Հայոց Հայրապետը նրան շնորհ արեց՝ օրհնանքով ու մաղթանքով՝ միշտ մնալ Հայ առաքելական եկեղեցու նվիրյալն ու գործել՝ ի նպաստ եկեղեցու պայծառությանն ու զորությանը:

Իր շնորհակալական խոսքում Մ. Ղազարյանը նշեց, որ Մայր Աթոռը եղել է այն եզակի դպրոցը, որն իր կյանք երջանկություն է բերել և սովորեցրել այն, ինչը կյանքում ամենաթանկն ու կարևորն է. «Մայր Աթոռը միշտ իմ սրտում»,-եզրափակեց իր խոսքը տիկին Ղազարյանը:

12.10.16