ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հայտնի են բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 11-ի N 935-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ղեկավարների ցուցակը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի մրցույթն իրականացվել է բոլոր տարիքային խմբերի համար: Մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ սահմանվել են 3 տարբեր անցողիկ շեմեր՝ առաջին շեմը հաղթահարած մինչև 35 տարեկան գիտաշխատողները կստանան ամսական 75 000 ՀՀ դրամ, երկրորդ շեմը նախատեսված է մինչև 45 տարեկանների համար (100 000 ՀՀ դրամ), երրորդ շեմի համար տարիքային սահմանափակում չկա, հավելավճարի չափը կազմում է ամսական 135 000 ՀՀ դրամ: Հավելավճարները կտրամադրվեն 2021 թ. հունիսից` մեկ տարի ժամկետով:

Ցուցակում ընդգրկված են 154 գիտական թեմաների ղեկավարներ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից հաղթողների շարքում են գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը («Ֆիզիկա և ատղագիտություն») և Բարձրագույն մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Մխիթարյանը («Ճարտարագիտություն և տեխնոլոգիա»):

Շնորհավորում ենք հաղթողներին և արդյունավետ գործունեություն մաղթում:

 701 просмотров всего,  3 просмотров сегодня

20.06.21

 702 просмотров всего,  4 просмотров сегодня