ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
«Ճարտարապետություն և շինարարություն – արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 8-րդ գիտաժողովի շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան ժամանած պատվիրակություններից Պեկինի շինարարության և ճարտարապետության ու լեհական Չեստոհովայի տեխնոլոգիական համալսարանների հետ կնքվեցին համագործակցության համաձայնագրեր:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը փոխըմբռնման հուշագիր կնքեց նաև Մահաբ Ղոդս Ինժեներական խորհրդատվական կազմակերպության հետ:
Համագործակցությունն ամրապնդելու նպատակով կնքված համաձայնագրերի շրջանակներում՝ կողմերը պարտավորվում են կազմակերպել համալսարանների պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի փոխայցելությունները, ուսանողների փոխանակումները, համատեղ դասընթացների կազմակերպումները և գիտահետազոտական ոլորտում ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը: