ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Լույս է տեսել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ» պարբերականի՝ 2023 թվականի առաջին համարը։ Այս համարի թողարկումը նշանավորվել է այն հանգամանքով, որ այսուհետև այն հանդես է գալու նոր կայքով, դիզայնով և մոտեցումներով։ Հրատարակվող բոլոր հոդվածներին վերագրվելու է անհատական թվային ցուցիչ (DOI): ԲՈԿ-ի ցուցումների համապատասխան՝ վերանայվել են հոդվածներին և գրախոսումներին ներկայացվող պահանջները, ուստի հոդված ներկայացնելուց առաջ հորդորում ենք ծանոթանալ կայքում զետեղված ցուցումներին։